ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպեց Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ
Տնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել ներկա իրավիճակն ու հեռանկարները, ներկայացնել 2012 թվականի համար նախատեսված ծրագրերը, ինչպես նաև պետական քաղաքականության իրականացմանն առնչվող այլ հարցեր:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, ինչպես նաև «Հայ զբոսավարների գիլդիա», «Հայաստանի զբոսաշրջային տների ասոցիացիա», «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա», «Հայաստանի հյուրանոցների միություն», «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն», «Խոհարարների հայկական ասոցիացիա», «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» և այլ հասարակական կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում