ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը 

ՄԻՊ-ն արձագանքել է Իջևանում տեղի ունեցած դեպքերին

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը արձագանքել է Իջևանում ապօրինի ծառահատման սահմանափակումների դեմ ակցիա իրականացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև բախումներին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանում տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները մարդու իրավունքների տեսանկյունից, որը հիմնականում հանգում է հետևյալին.

 2019 թվականի հուլիսի 17-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը մի խումբ անձանց կողմից փակելու, ճանապարհը փակած անձանց ու Ոստիկանության ծառայողների միջև բախումների մասին տեղեկություններից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում:

Պաշտոնական պարզաբանումների համաձայն՝ ճանապարհը փակելու և բախումների պատճառ է եղել այն, որ Ոստիկանությունն արգելել է ապօրինի ծառահատումները:

Այս տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:

Հուլիսի 17-ի երեկոյան ահազանգեր են ստացվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին: Ահազանգերի համաձայն՝ մարդիկ իրենց ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ, այդ թվում՝ բնակության վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Ահազանգող անձինք նշել են նաև, որ տեղի են ունեցել բախումներ, որի հետևանքով վնասվածքներ են ստացել ինչպես քաքաքացիական անձինք, այնպես էլ ոստիկանության ծառայողներ:

Պաշտպանի որոշմամբ` 2019 թվականի հուլիսի 18-ի վաղ առավոտյան հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք:

Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ բոլոր հարցերը քննարկել է Տավուշի մարզպետի հետ: Մարզպետի հետ առանձին հանդիպում է ունեցել նաև Իջևան գործուղված աշխատանքային խումբը: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցիչները առանձին քննարկումներ են ունեցել Ոստիկանության և Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունների ղեկավարների հետ:

Մարզպետարանում տեղի են ունեցել առանձնազրույցներ միջադեպի կապակցությամբ արգելանքի վերցված անձանց մերձավոր ազգականների, այդ թվում՝ նրանց ծնողների հետ:

Նույն օրը՝ հուլիսի 18-ին բերման ենթարկված կամ արգելանքի վերցված անձանց տեսակցելու, նրանց իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ևս մեկ աշխատանքային խումբ է այցելել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված թվով 19 անձի հետ, իրականացրել նրանց վերաբերյալ փաստաթղթերի ու իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն:

Բերման ենթարկված և ձերբակալված անձինք առանձնազրույցների ընթացքում պնդել են, որ Ոստիկանության ծառայողներն իրենց անհիմն են բերման ենթարկել, չեն տրամադրել որևէ տեղեկություն բերման ենթարկելու հիմքերի կամ պատճառների մասին. դա արվել է միայն Երևանում՝ Ոստիկանության վարչություն բերվելուց հետո: Ավելին, ըստ նրանց՝ արգելանքի վերցնելը տեղի է ունեցել գիշերը, երբ իրենք իրենց ընտանիքների անդամների, այդ թվում երեխաների հետ քնած են եղել, իրենք Ոստիկանություն են տարվել գրեթե մերկ վիճակում՝ ներքնազգեստով: Մի քանի դեպքում նշվել է, որ դա տեղի ունեցել երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխայի ներկայությամբ՝ բերման ենթարկելը ուղեկցելով ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների արժանպատվությունը վիրավորող արտահայտութ­յուններով: Այս մասին նշել են նաև արգելանքի վերցվածների ծնողները Իջանում նրանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում:

Ըստ բերման ենթարկված և ձերբակալված անձանց՝ իրենց գտնվելու վայրի մասին իրենց ընտրած անձին հնարավորություն են ունեցել տեղեկացնել միայն Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում՝ Երևանում: Ըստ Պաշտպանի աշխատակազմին փոխանցած տեղեկությունների՝ այս իրավունքի հետաձգման համար պատճառաբանություն չի բերվել և որևէ ակտ չի կայացվել:

Իրականում, այս իրավունքը երաշխավորած է ՀՀ Սահմանադրությամբ և ամրապնդված է երաշխիքներով, եթե անհրաժեշտ է լինում հետաձգել:

Դրանից բացի, Ոստիկանությունում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների մեկօրյա աշխատանքը հնարավորություն է տվել արձանագրել, որ Ոստիկանության համապատասխան մատյաններում ազատությունից զրկման սկզբնական պահ է ֆիքսվում ոչ թե անձին փաստացի արգելանքի վերցնելու, այլ Ոստիկանության վարչություն մուտք գործելու պահը և ժամանակն էլ հաշվվում է հենց այդ պահից: Խոսքն, օրինակ, վերաբերում է մինչև 3 ժամով անձին ազատությունից զրկելու օրենսդրական հնարավորությանը: Այս հարցն առավել կարևոր է՝ հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում մարդիկ Երևան էին տեղափոխվում Իջևանից, իսկ այդ ժամանակը նույնպես պետք է հաշվել ազատությունից զրկելու ժամանակի մեջ:

Հարցն այն է, որ միջազգային իրավաբանությամբ՝ մարդը համարվում է ազատությունից զրկված այն պահից սկսած, երբ նա ստիպված է հետևել ոստիկանի կամքին և չի կարող ինքնակամ լքել իր գտնվելու վայրը: Հետևաբար, ժամանակն էլ պետք է հաշվել հենց այդ, այսինքն՝ ազատությունից փաստացի զրկելու պահից՝ անկախ նրանից, թե ինչ վարույթ է իրականացվում (քրեական, վարչական կամ այլ), աշխարհագրորեն որտեղ է այդ վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրը կամ որն է վարույթի համար որոշված ենթակայությունը:

Պաշտպանն ընդգծում է, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում գտնվելու ընթացքում բերման ենթարկված կամ ձերբակալված որևէ անձի նկատմամբ ոստիկանների կողմից վատ վերաբերմունք չի արաձանգրվել: Ոստիկանության ծառայողների դեմ բողոք կամ դժգոհություն չի ներկայացվել: Նույն սկզբունքով, խնդիրներ չեն արձանագրվել նաև Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում:

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ բերման ենթարկելիս կամ ձերբակալելիս փաստացի արգելանքի վերցնելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու սկզբնական փուլերում անձի նվազագույն իրավունքների երաշխավորման, նրա նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ապահովման հարցերը շարունակում են համակարգային առումով լինել խնդրահարույց: Պատճառն այն է, որ դրանք չունեն ինստիտուցիոնալ հիմքեր, իսկ օրենսդրությունը չի բովանդակում երաշխիքների պատշաճ կարգավորում:

Այլ կերպ՝ խոսքը վերաբերում է ազատությունից զրկելու մեխանիզմի գործադրմանը, այն է՝ փողոցից կամ տանից մարդուն Ոստիկանության բաժին կամ այլ իրավապահ մարմնի գտնվելու վայր տեղափոխելու ընթացքին:

Այս խնդիրը հստակ արձանագրված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում: Այն արձանագրված է նաև Պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ Սահամանադրական դատարանի 2017 թվականի համապատասխան որոշմամբ:

Իջևանում գտնվելու ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են նաև այն բժշկական հաստատություն, ուր տեղափոխված են եղել հուլիսի 17-ի բախումների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Ոստիկանության ծառայողները: Վերջիններիս հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրվել են զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած հրապարակումները:

Արձանագրվել են տվյալներ այն մասին, որ բախումների ընթացքում ճանապարհ փակած մի շարք անձինք Ոստիկանության ծառայողների նկատմամբ գործադրել են բռնություն, այդ թվում՝ փայտի կտորներ կամ այլ իրեր ոստիկանների ուղղությամբ նետելով: Լրատվական հրապարակումների դիտարկումը վկայում է, որ Ոստիկանության ծառայողների նկատմամբ թույլ են տրվել նաև նրանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ:

Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ մեր բոլոր հայրենակիցներին խնդրում է նկատի ունենալ, որ ցանկացած տեսակի հավաքի ժամանակ, այդ թվում՝ որևէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս իր ծառայությունն իրականացնող ոստիկանի ուղղությամբ փայտ կամ այլ իր նետելը, նրան վիրավորելն օրենքով արգելված վարքագիծ է: Այդպիսի վարքագիծը հանգեցնում է լարվածության և վտանգում է խնդրի խաղաղ հանգուցալուծումը: Այն հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում այս ողջ ընթացքում Տավուշի մարզպետի գործադրած ջանքերը և համագործակցությունը Պաշտպանի հետ:

Արդյունավետ համագործակցություն է հաստատված եղել Ազգային ժողովի մի շարք պատգամավորների հետ, ովքեր մշտական կապի մեջ են Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ինչպես Ոստիկանություն, այնպես էլ Դատախազություն, պահանջվել են պարզաբանումներ ու բարձրացվել է ստուգողական գործողությունների հարց, այդ թվում՝ քրեական վարույթի շրջանակում ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի առնչությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման վարույթը: Կշարունակվեն ձեռնարկվել օրենքով պահանջվող բոոր անհրաժեշտ միջոցները»:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների թույլտվության պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: 

Բախումների հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ են վիրավորվել և տեղափոխվել Իջևանի ԲԿ, այնուհետև ութ ոստիկան տեղափոխվել է Երևան: Դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար Արտակարգ դեպք Սևանում. Մանրամասներ (լուսանկարներ)«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Անտառային հրդեհներ Հունաստանում. կան զոհեր Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ)Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մինչև խորհրդարանի աշխատանքի ավարտը լքել են նիստերի դահլիճը Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին «Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. ՄանրամասներՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ. Ղազարյան Խաղաղություն ամեն գնո՞վ․ Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածուն՝ երկամյա որդու առաջ իր պարտքի մասին Axios․ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը Թրամփին կոչ է արել հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 90-ի Դավիթ Համբարյանը կգլխավորի ԱԺ աշխատակազմը Բաբկեն Չոբանյանն առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանըԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը մեղադրել է Թրամփի ընկերությանը փողերի լվացման մեջ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը ժողովուրդը կտեսնի՝ ի շահ հանրության է. Ղազինյան (տեսանյութ) «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Որ ԱԺ նիստին Վեհափառի օրհնության խոսքը չհնչի՞․ սա պարզապես խայտառակություն է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Դանուբի ծանծաղացումը 44 տարվա մեջ առաջին անգամ հանգեցրել է Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի լիակատար կանգին ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին
Ամենադիտված