Դատախազությունը քննարկում է Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը
Քաղաքական
ՀՀ գլխավոր դատախազությունը հետաձգել է Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նրա պաշտպանից ստացված միջնորդության քննարկումը։ Այս մասին News.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կընդունվի դրա համար էական հանգամանքների պարզումից հետո, որոնց ուղղությամբ ներկայումս համապատասխան աշխատանքներ են իրականացվում: Նշենք, որ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը միջնորդել էր գլխավոր դատախազին` կարճել Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և խափանման միջոց կալանավորումը վերացնել։ Նշենք, որ Պետրոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
70- ամյա Գեղամ Պետրոսյանը ներկայումս գտնվում է կալանքի տալ։ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանն ասաց, որ այս ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ նոր քննչական գործողություն չի կատարվել, բացի այդ վերացված չէ նրա հետ տեսակցությունների արգելքը։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում