Շաքիի ջրվեժի հարևանությամբ կանցկացվի Ազնվամորու փառատոն
Հայաստան
Սիսիանի տարածաշրջանի Շաքիի ջրվեժի հարակից տարածքում հուլիսի 27-ին կանցկացվի Ազնվամորու փառատոն՝ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով: Այն անցկացվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ: «Վորլդ Վիժն Հայաստան»-ը տեղեկացնում է, որ միջոցառումն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով, հայկական ավանդական գաթայի, տարատեսակ ուտեստների և իհարկե, սյունյաց հյութալի ու նրբահամ ազնվամորու հյուրասիրությամբ:
Այցելուների օրը կհամեմվի հաճելի անակնկալներով, մրցույթներով և մրցանակներով: Մասնակիցները հնարավորություն կունենան այդ պահին, ինչպես նաև հետագայում, տվյալների փոխանակման միջոցով անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և այլ գյուղմթերքներ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)