Երևանում Hummer-ի վարորդը խմած վիճակում բախվել է աղբատարին․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում 43-ամյա Դավիթ Իսսայանը իր վարած Hummer մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող, անվտանգության լսային ազդանշանները միացրած Volvo մակնիշի աղբատար ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hummer-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդնեը ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Volvo-ի վարորդը եղել է սթափ, իսկ Hummer-ի վարորդը որոշ ժամանակ հրաժարվել է սթափութան փորձաքննություն հանձնելուց, սակայն հետո հանձնելով սթափության փորձաքննություն` պարզվել է, որ նա ավտմեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր վիճակում։
Նյութն ամբողջությամբ՝ shamshyan.com


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)