Մեղրաձոր գյուղում կլուծվի խմելու ջրի հարցը
Հայաստան
ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում շուտով կլուծվի խմելու ջրի հարցը:
Այս մասին հուլիսի 24-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Շնորհիվ «Բարի» հիմնադրամի ու տարբեր բարերարների, որոնցից մեկը ՌԴ-ում բնակվող մեր հայրենակից Հրաչ Պողոսյանն է, ընդամենը մեկ շաբաթ հետո խողովակները կտեղափոխվեն գյուղ, և հիմնադրամի շնորհիվ մեղրաձորցիները շատ շուտով այլևս չեն ունենա խմելու ջրի խնդիր»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ խմելու ջրի խնդրի մասին տեղեկացել են Մեղրաձոր կատարած այցի ընթացքում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)