Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հյուսիսային մաքսակետի կառուցման հավանական վայրը
Հայաստան
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանի հյուսիսային մաքսակետի կառուցման հավանական վայրը:
Նախարարն այդ տարածքից լուսանկարներ է տեղարդել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհին գտնվող այս տարածքը հավակնում է դառնալ Հայաստանի հյուսիսային մաքսակետը»,- գրել է նախարարը:
Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից