Վլադիմիր Զելենսկու կիսանդրին հայտնվել է վաճառքում (լուսանկար)
Այլ
Առցանց վաճառքի հարթակներից մեկում վաճառվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիսանդրին:
«Հրաշալի և յուրօրինակ նվեր, որը կզարդարի Ձեր աշխատասեղանն ու ներքին հարդարումը: Առաջին անգամ Ուկրաինայում, պաշտոնական վաճառքը կմեկնարկի հուլիսի 25-ից: Ձեռք բերեք լավագույն գնով հենց հիմա: Պատրաստված է քանդակային գիպսից, պատված է լաքով և ոսկե շերտով: Ներկայացված է 3 գույնով՝ մարմարի, փղոսկրի՝ փայլով, փղոսկրի՝ անփայլ»,- ասված է գովազդային հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ կիսանդրին կշռում է 2,5 կգ, իսկ բարձրությունը 23 սմ է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)