«Զվարթնոցում» օդանավի հավաքարարը ոսկյա թևնոց է գողացել
Հասարակություն
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել օդանավի 58-ամյա հավաքարարին։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում։
Կինը օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թևնոցը։ Գողոնն առգրավված է: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)