Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը ժողովուրդը կտեսնի՝ ի շահ հանրության է. Ղազինյան (տեսանյութ) «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Որ ԱԺ նիստին Վեհափառի օրհնության խոսքը չհնչի՞․ սա պարզապես խայտառակություն է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Դանուբի ծանծաղացումը 44 տարվա մեջ առաջին անգամ հանգեցրել է Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի լիակատար կանգին ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթը Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկով (տեսանյութ) Շտամպի վրայից Արարատի նշանը հանե՞լն է ձեր խաղաղությունը․Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը 

Մինչև վերջ շարժվելու ենք օրենքով ու Սահմանադրությամբ. Արարատ Դանիելյանը՝ Սամվել Բաբայանին

Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունների նպատակով անցկացված ստորագրահավաքի և այս առթիվ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությունների մասին «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ:

Մինչև վերջ շարժվելու ենք օրենքով ու Սահմանադրությամբ. Արարատ Դանիելյանը՝ Սամվել Բաբայանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

 -Պարո՛ն Դանիելյան, սահմանադրական փոփոխությունների նպատակով նախաձեռնված ստորագրահավաքն արդեն ավարտվել է: Կա՞ն արդյոք տեղեկություններ, թե քանի մարդ է մասնակցել, կամ ինչպես է այն անցել:

 -Մասնակիցների թվի մասին ստույգ տեղեկություններ դեռ չունենք, բայց որքանով տեղյակ եմ մամուլից և նախաձեռնող խմբի կողմից արված հայտարարություններից, նախատեսված քանակն ապահովվել է: Այս կապակցությամբ մի շատ կարևոր նկատառում կցանկանայի անել: Ստորագրահավաքի ամբողջ գործընթացին իշխանության կողմից ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները, որևէ միջամտություն կամ խոչընդոտ չի եղել, սակայն Սամվել Բաբայանի կամ նրա գրասենյակի կողմից մամուլում անհիմն հայտարարություններ են հնչում, թե իբր գործընթացին խանգարել են: Հակառակը կարող եմ պնդել. սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ մարդիկ բողոքում են, որ իրենց խաբել են և այլ պատրվակների անվան տակ տարել և ստորագրել են տվել:

 -Սամվել Բաբայանը իր վերջին հարցազրույցներից մեկում պնդում է, որ ստորագրահավաքն ուղղված է արմատներով արցախցնիներին Արցախում ընտրությունների հնարավորություն տալուն: Այնինչ նախաձեռնող խմբի կողմից տարածված առաջարկում նման ձևակերպում չկա: Հետաքրքիր է լսել Ձեր մեկնաբանությունը:

 -Ճիշտ եք նկատել, իրականում առաջարկում նման առանձնացում կամ ընդգծում չկա, և այն ընդունվելու դեպքում, որևէ նշանակություն չկա, թե մարդը որտեղ է ծնվել կամ արմատներով որտեղից է: Այսինքն այս իմաստով Սամվել Բաբայանը ստում է, և հանրության շրջանում փորձում է սխալ կարծիք ձևավորել: Իմիջիայլոց, այդ թեզը ինքնին շատ վտանգավոր է, քանի որ նման ձևակերպումները խոսում են դրա հեղինակի կողմից մեր ազգային միասնականության հանդեպ ունեցած սխալ ընկալումների մասին: Այսինքն սահմանադրական մակարդակով Սամվել Բաբայանը կեղծ օրակա՞րգ է փորձում վավերացնել՝ առաջ քաշելով «հայաստանցի» և «ղարաբաղցի» տարանջատումները: Այդ դեպքում ո՞ւր մնացին միասնության մասին նրանց վեհ կոչերն ու հայտարարությունները… 

-Պարո՛ն Դանիելյան, իր ելույթներից մեկում Սամվել Բաբայանը ասել է նաև, որ ստորագրահավաքի նախաշեմին Արցախի Խորհրդարանը իրավական խոչընդոտներ ստեղծելու համար բազմաթիվ նոր օրենքներ է ընդունել՝ մասնավորապես նշելով  Ընտրական օրենսգիրքը, որով, իբր, ավելի են դժվարացել տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններին թեկնածուների առաջադրվելը: Համաձայն ե՞ք այս տեսակետներին: 

 -Որպեսզի հանրության համար ավելի պարզ լինի իմ անհամաձայնության պատճառը, ես ընդամենը մեկ փաստ կարող եմ արձանագրել, որ Ընտրական օրենսգրքի տեղական ինքնակառավարման մասին բաժնում ոչ մի դրույթ փոփոխության կամ նույնիսկ խմբագրման չի ենթարկվել, բացի տարիքային ցենզից, որը համապատասխանեցվել է Սահմանադրությանը: Իսկ թե ինչու է Սամվել Բաբայանը նման հայտարարություն արել, մնում է միայն ենթադրել:
Ինչ վերաբերում է ընդունված օրենքներին, կարող եմ ասել, որ այստեղ որևէ արտառոց բան չկա, բնական գործընթաց է, որն իրականացվում է մեր հանրապետությունում: Չխախտելով կոռեկտության սահմանը՝ պետք է նշեմ, որ մամուլին տված հարցազրույցներում Սամվել Բաբայանը խոստովանում է, որ երկար ժամանակ է, ինչ բացակայում է Արցախից և հավանաբար դա է պատճառը, որ նրա համար խորթ են դարձել կառավարման համակարգում տեղի ունեցող շատ գործընթացներ, որոնք բնական կերպով ապահովում են զարգացում և առաջընթաց:

 -Մեր հասարակությանը ամենահուզող հարցերից մեկը երևի: Եթե Խորհրդարանը կամ Գերագույն դատանարնը մերժեն նախաձեռնությունը, և, ինչպես Սամվել Բաբայանն է ասում, որպես բողոքի արտահայտում՝ հանրահավաքներ սկսեն, ո՞րն է լինելու իշխանության արձագանքը: 

 -Շատ կարևոր է, որ մենք բացառենք անձերի շահարկումը: Այստեղ գործընթացը պետք է ամբողջությամբ դիտարկենք իրավական դաշտում: Ես արդեն նշեցի, որ ստորագրահավաքի անցկացման ամբողջ ընթացքում իշխանությունը որևէ կերպ չի փորձել խոչընդոտել, և մինչև վերջ մենք հաստատակամ շարժվելու ենք օրենքով ու Սահմանադրությամբ: Ուստի կոչ եմ անում ավելորդ ինքնադրսևորմամբ չզբաղվել, և շանտաժի լեզվով վերջնագրեր չներկայացնել: Արցախի իշխանությունները ունեն բավարար կամք ու ռեսուրս հանրապետությունում սահմանադրական կարգը պահպանելու և անօրինական բոլոր փորձերը իրավական դաշտում կանխելու համար:

Նյութի աղբյուր՝ artsakhpress.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը ժողովուրդը կտեսնի՝ ի շահ հանրության է. Ղազինյան (տեսանյութ) «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Որ ԱԺ նիստին Վեհափառի օրհնության խոսքը չհնչի՞․ սա պարզապես խայտառակություն է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Դանուբի ծանծաղացումը 44 տարվա մեջ առաջին անգամ հանգեցրել է Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի լիակատար կանգին ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթը Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկով (տեսանյութ) Շտամպի վրայից Արարատի նշանը հանե՞լն է ձեր խաղաղությունը․Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Ի՞նչ կապ կա Կոնստանտին Սոկոլովի ու Ռուբինյանի եղբոր միջեւ. Մեսրոպ Մանուկյանի ելույթը (տեսանյութ) Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Capital One բանկը հայտարարել է, որ փակել է Trump Organization-ի հաշիվները՝ փողերի լվացման դեմ պայքարի ստուգումից հետո Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց Մենք այստեղ ենք, որ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների մասին բարձրաձայնենք․ Սաղաթելյան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարը Թուրքիային և Պակիստանին նախազգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքների մասին Մանդատները վերցրել ենք, որ Բաքվում պահվող գերիների համար լուծումներ գտնենք․ Ֆարմանյան (տեսանյութ) Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեն յուրացումների գործով տեղափոխվել է բանտ Սեպտեմբերին ավերիչ պատերազմ լինելո՞ւ է․ Գրիգորյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Ադրբեջանի հետ գործընթացներն ավելի առաջ են, քան Թուրքիայի հետ, ժամանակն է, որ Թուրքիան ակտիվանա (տեսանյութ) ԲՀԿ-ի հետ ո՞նց եք վարվում, մարդիկ հետապնդվում են, խոսում եք բարեկրթությունից․ Քոչարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Այդահոյում ֆասթֆուդի ռեստորանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. 3 մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ․ Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Անիի պատմական կամուրջը Թուրքիայի հետ համատեղ կվերականգնենք․ Ռուբինյան (տեսանյութ) Գյումրիում կա խնդիր․ պետք է լուծումը գտնել․Չախոյանը հերքեց ստվերային պայմանավորվածության մասին լուրը (տեսանյութ) Պերուում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ Վեդին անտեր չի, նման բան մի' ասեք. իմ որոշումն է եղել հրաժարական տալը. Գարիկ Սարգսյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի դեմ հարվածը Թեհրանի և Մերձավոր Արևելքի երկրների խնդրանքից հետո Հասանովը չի կարողանում նիստը նորմալ կառավարել, թոշակառու ա, կարա հանգիստ Լառնակա գնա.Ղազարյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է «Կենդանի Նոստրադամուսը» նշել է այն վայրը, որտեղ կարող է սկսվել նոր համաշխարհային կոնֆլիկտը Գիտնականները պարզել են, թե իրականում ինչն էր փրկում Հին Հռոմը սովից Անակնկալ բացահայտում․ հնագետները գտել են գրեթե 1600 տարի առաջ շղթաներով կապկպված ասկետ կնոջ աճյուն Հայաստանի նորընտիր խորհրդարանի բոլոր 3 խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին Կետանման շնաձկների ծածուկ կյանքը․ տեսախցիկներն առաջին անգամ ցույց են տվել, թե ինչ է տեղի ունենում օվկիանոսի խորքում (տեսանյութ) Առաջարկում եմ կոտրել անեծքը. Աժ նախագահի թեկնածուն դիմեց ընդդիմությանը (տեսանյութ) Մաղթում եմ իմաստուն և պատասխանատու աշխատանք. Խաչատուրյանը՝ պատգամավորներին (տեսանյութ) Պարոն Հասանով, լավ գիտեք ինչ է քաղբանտարկյալը, Ձեր հայրենակիցները Թուրքիայի բանտում են. Մանուկյան (տեսանյութ) Ովքեր են նոր պատգամավորները, ինչպես երդվեցին ում ամենաբարձրը ծափահարեցին (տեսանյութ) Հույս ունեմ, որ ծեծուջարդ, հայհոյանքներ չեն լինելու․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աբու Դաբիի Գուգենհայմի թանգարանը կբացվի դեկտեմբերին և կդառնա ամենամեծը Guggenheim ցանցում Աղվան Վարդանյանը ապացուցել է իր տղամարդկային քայլերը և մեկնաբանել է իր որոշումը․ Սաղաթելյան (տեսանյութ) Էն ուժը, որը 58 000 ձայն է կեղծել, չեմ կարծում՝ կառուցողական աշխատելը հնարավոր է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կառավարությունը հրաժարական ներկայացրեց (տեսանյութ) Ավստրալիայում որմնաշարված բուխարու մեջ գտել են գրադարանային գիրք, որի վերադարձն ուշացել էր գրեթե 150 տարով Իտալիան ենթարկվել է շոգի նոր ալիքին․ վտանգի կարմիր մակարդակ կսահմանվի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Ոչ մի նոր բան չենք սպասում. գիտենք, որ պայքարը պիտի շարունակենք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Իրենց մեջ նորմալ բոքս պարապած էլ չկա. կտեսնենք` ինչ կլինի. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Ամենադիտված