Պատրիկ Կլյուվերտը վերադարձել է «Բարսելոնա»
Սպորտ
Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտը վերադարձել է կատալոնական «Բարսելոնա» և նշանակվել ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման տնօրեն: Այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Պայմանագրի մարամասները չեն հաղորդվում: Կլյուվերտի աշխատանքի վերջին վայրը եղել է Կամերունի ազգային հավաքականը, որտեղ նա եղել է թիմի գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆի օգնականը:
«Ուրախ եմ վերադառնալ տուն և անհամաբերությամբ սպասում եմ իմ կյանքի նոր փուլի սկզբին: Մեր խնդիրն է՝ պահպանել «Բարասն» աշխարհի լավագույնների թվում: Ես մեծացել եմ «Այաքս»-ի ակադեմիայում, որը շատ նման է «Լա Մասիա»-ին: Կարծում եմ՝ կարող եմ մեծ ավանդ ունենալ «Բարսելոնա»-ի երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման գործում»,- հայտարարել է Կլյուվերտը:
Որպես ֆուտբոլիստ Կլյուվերտը «Բարեսլոնա»-ի գույները պաշտպանել է 1998-2004 թվականներին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)