Երևանում 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Արտակարգ Պատահար
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 22։50-ի սահմաններում Վերին Շենգավիթի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Շախիկյանn իր վարած Mercedes մակնիշի 34 DR 594 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Սարգսյանին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է, որպեսզի վիրավորին տեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Վ. Սարգսյանն աշխատում է «Շին Պլյուս» ՍՊԸ-ում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)