«Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից Հայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն Ճինպաշյան Լուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի ՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ Պարտադիր պայմաններ. ուժեղացվել է «Զվարթնոցում» տաքսի ծառայությունների վերահսկողությունը Իշխանությունները ազգային մտածողության դեմ են պայքարում Ալիևի և Էրդողանի հրամանով. Կարապետյան (տեսանյութ) Երուսաղեմում հեծանիվ վարելիս հրեա ծայրահեղականները 9-ամյա հայ տղայի վրա պղպեղի սփրեյ են ցանել (տեսանյութ) Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Ազգային ժողովի նախագահը և Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգը Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․ սեպտեմբերի 28-ից սպասվում են տեղումներ ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներ 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը 

Հիվանդը մահացել է «Հեպատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյան ներարկման պատճառով. Փաստինֆո

Հասարակություն

Վթարից տուժած տղամարդուն «Հեպատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն ներարկելու համար, ինչը հանգեցրել է նրա մահվան, բժիշկ-սերոլոգը չի ազատազրկվի. Դատարանը համաներում է կիրառել ու նրան ազատել պատժի կրումից։

Դեպքի տեղի է ունեցել Արարատի մարզում՝ Վայքի բժշկական կենտրոնում։

Այսպես՝ 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից ահազանգ է ստացվել Վայոց ձորի բնակիչ Վահե Մարգարյանի մահվան մասին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի ընթացքում պարզվել է, որ Վ.Մարգարյանին առաջին բուժօգնությունը ցուցաբերած «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում համապատասխան բուժաշխատողների կողմից անփույթ և ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, որի հետեւանքով սխալ է որոշվել հիվանդի արյան խմբային պատկանելիությունը և փոխներարկվել անհամատեղելի արյուն, որի պատճառով վերջինս մահացել է։

N զորամասի աշխատակից Վ.Մարգարյանը, գտնվելով արձակուրդում, 2017թ. օգոստոսի 1-ին գնացել է ծիրանի այգում բերքահավաքի, որտեղ վթարի է ենթարկվել. անչափահասի կողմից տրակտորը սխալ վարելու հետեւանքով մնացել է տրակտորի կցորդի և ծառի մեջտեղում, սեղմվել։ Իրանի հատվածում ստացած մարմնական վնասվածքներով տղամարդն անմիջապես բուժօգնության է տեղափոխվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ, որտեղ ենթարկվել է շտապ վիրահատության, ինչից հետո բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը որոշել է արյան փոխներարկում կատարել՝ նկատի ունենալով, որ նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Բուժքույրը տուժողից վերցրել է արյան նմուշ, որը ներարկչի մեջ փոխանցել է բժիշկ-սերոլոգին, իսկ վերջինս մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որի հետևանքով սխալ է որոշել հիվանդի արյան խմբային պատկանելությունը՝ իրականում ABO իզոշճաբանական համակարգով դրական ռեզուսով B (երրորդ) խմբի փոխարեն, նշել է A (երկրորդ) խումբ դրական ռեզուսով, ինչի վերաբերյալ գրառում է կատարել լաբորատորիայի համապատասխան բլանկի վրա և այդ տեղեկությունը փոխանցել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին, ով Վ.Մարգարյանի մտերիմներին հայտարարել է դրական ռեզուսով երկրորդ խմբի արյան անհրաժեշտության մասին: Վերջինիս եղբայրը և ընկերն արյան նմուշներ են հանձնել լաբորատորիա, որոնք ստուգվել են բժիշկ-սերոլոգի կողմից և փաստվել, որ երկու դոնորներն էլ ունեն դրական ռեզուսով երկրորդ կարգի արյուն։ Սակայն բժիշկը, չպահպանելով սահմանված կարգի պահանջները, չի ստուգել դոնորական արյան և Վահե Մարգարյանի արյան համատեղելիությունը, ու առանց համապատասխան հետազոտության համատեղելիության վերաբերյալ նշագրում է կատարել։

Բացի այդ, չի իրականացրել նաեւ փոխներարկման ենթակա արյան վարակային անվտանգության հետազոտություններ, որի արդյունքում սխալ տվյալներ է տրամադրել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին։ Վերջինս էլ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 16-ի թիվ 1056-Ն որոշմամբ սահմանված փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի 13-րդ կետի համաձայն պարտավոր լինելով արյան հետազոտություն կատարել, չի կատարել անհրաժեշտ հետազոտությունը, ականջալուր չի եղել հիվանդի կնոջ պնդումներին, որ ամուսինն իրականում ունի դրական ռեզուսով 3-րդ խմբի արյուն, բուժքույր-անեսթեզիստին հանձնարարել է կատարել փոխներարկում, որի արդյունքում կաթիլային եղանակով հիվանդին փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն։ Շուրջ 130մլ փոխներարկելուց հետո վերջինիս մոտ նկատվել է անհամատեղելի արյան հետ կապված ռեակցիաներ՝ սկսվել է արյունամիզություն և ցնցումներ, ուստի փոխներարկումն անմիջապես դադարեցվել է: Նույն օրը երեկոյան Վ. Մարգարյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶ հոսպիտալ, սակայն «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում անհամատեղելի արյան փոխներարկման հետևանքով նրա մոտ զարգացել է հեմոտրանսֆուզիոն շոկ, ինչը պոլիտրավմայի ֆոնի պայմաններում խորացրել է բազմաօրգանային անբավարարությունը և հանգեցրել հիվանդի մահվան։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին և բժիշկ-սերոլոգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 2018 թվականի հոկտեմբերին քրեական գործն ուղարկվել դատարան։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատաքննության փուլում՝ 2018 թվականի դեկտեմբերին դատարանը բավարարել բժիշկ-սերոլոգ պաշտպանի միջնորդությունը եւ նրա մասն անջատել առանձին վարույթ ու դատաքննությունն իրականացրել առանձին։ Նա ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ։ Արդյունքում՝ դատարանը հիմնավորված է համարել նրան առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով` բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 2,5 տարի ժամկետով։ Միաժամանակ նրա նկատմամբ կիրառվել է համաներում՝ ազատելով որպես հիմնական պատիժ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկումից:

Բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասով դատաքննությունը դեռ շարունակվում է. Այս տարվա ընթացքում տեղի է ունեցել ընդամենը 5 դատական նիստ՝ փետրվարն 20-ին, մարտի 29-ին, մայիսի 7-ին, հունիսի 5-ին եւ հուլիսի 10-ին, իսկ հաջորդ նիստը նախատեսված է սեպտեմբերի 9-ին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից Առաջարկվել է տուգանել ընկերություններին՝ ԱԲ համակարգերի մասնակցությամբ միջադեպերը թաքցնելու համարՀայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն ՃինպաշյանԳանայի նախագահը հայտարարել է, որ Աֆրիկան ​​այլևս չի հանդուրժի շահագործումըԼուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի Նեթանյահուն թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել էր ձերբակալել նրանՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստՀայտնի է դարձել, թե ինչ նպատակով է Ռուսաստանը հարվածներ հասցնում Ուկրաինայի տվյալների մշակման կենտրոններինՊարտադիր պայմաններ. ուժեղացվել է «Զվարթնոցում» տաքսի ծառայությունների վերահսկողությունը Նիդեռլանդներում բենզինի գինը պատմական ռեկորդ է սահմանելԻշխանությունները ազգային մտածողության դեմ են պայքարում Ալիևի և Էրդողանի հրամանով. Կարապետյան (տեսանյութ) Իրանը կարող է հրաժարվել բարձր հարստացված ուրանից, եթե համաձայնության գա ԱՄՆ-ի հետԵրուսաղեմում հեծանիվ վարելիս հրեա ծայրահեղականները 9-ամյա հայ տղայի վրա պղպեղի սփրեյ են ցանել (տեսանյութ)Գերմանիայի Բունդեսթագում առաջարկել են հրաժարվել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության գաղափարիցՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Գրոսի. Զապորոժյեի ԱԷԿ-ը փոխել է վթարային գեներատորների աշխատանքի ռեժիմը՝ դիզելային վառելիքի պակասի պատճառովՌԴ Դաշնության խորհրդում արձագանքել են Ռուսաստանի հետ պատերազմի մասին Լը Պենի հայտարարությանըԱզգային ժողովի նախագահը և Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգը Մելանյա Թրամփի կերպարը Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ համեմատել են մատուցողուհու համազգեստի հետԼեհաստանը հաստատել է Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի կայանի հրկիզումըՀայաստանում ջերմաստիճանը կնվազի․ սեպտեմբերի 28-ից սպասվում են տեղումներՂազախստանում ուսումնավարժական վարժանքների ժամանակ զոհված բոլոր նավաստիների մարմինները հայտնաբերվել ենՀայտնի է դարձել ՌԴ Պետդումայի վերջնական կազմըՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներՆեպտունը սեպտեմբերի 26-ին կհայտնվի Արեգակին հակադիր դիրքում և կհասնի առավելագույն պայծառության2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը «Bentley»-ն ներկայացրել է իր պատմության առաջին էլեկտրական մեքենան՝ «Torcal»-ըԽաղաղությունը Հարավային Կովկասում պետք է հիմնված լինի արդարության վրա․ Էլիզաբեթ ՉուլջյանՊուտինը պաշտոնից ազատել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանինՄեծ մտահգություն է Վեհափառի դեմ տարվող արշավը, լուրջ աշխատանք ենք տանում այս առումով. ԽաչատուրյանԴատարանը ժամանակավորապես չեղարկել է Թրամփի՝ CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի պաշտպանության նախարարինՎրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամ է ձերբակալվելNYT. Google-ի, OpenAI-ի և SpaceX-ի գործադիր տնօրենները կմասնակցեն Սի Ծինփինի այցի պատվին կազմակերպված ընդունելությանըՌուբինյանն ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահինՌԴ քաղաքացիները կարող են հնարավորություն ստանալ անձնական մեքենաներով մեկնել ՉինաստանՂազախստանում հայտնաբերվել են զորավարժությունների ժամանակ զոհված բոլոր զինծառայողների մարմիններըՍինհուա. Սի Ծինփինը և Թրամփը քննարկել են Ուկրաինան և Մերձավոր ԱրևելքըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Euractiv. ԵՄ 12 երկիր դեմ է Ֆրանսիայի կողմից պաշտպանական ծրագրերի իրականացմանըԻնչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. ՄելիքյանՄոսկվայի ուղղությամբ անօդաչուներ են խոցվել Ես ի՞նչ կապ ունեմ Գագիկ Խաչատրյանի հետ, նրա հետ Մայամիում չեմ եղել․ Արմեն ԱշոտյանԻսպանիայի և Մարոկկոյի արտաքին գործերի նախարարները հանդիպել են՝ քննարկելու Սեուտայում ստեղծված իրավիճակը#ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 25-ինՔննարկվել է Ուկրաինայի հարցը. Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետԹրամփը խոստացել է Սի Ծինփինին ցույց տալ Սպիտակ տան կառուցվող խնջույքների սրահըՆիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ)
Ամենադիտված