Հայտնի է Մալազիայի թագավորի և «Միսս Մոսկվա»-ի բաժանման պատճառը
Այլ
Մալազիայի թագավոր Մուհամադ V-ի և 2015թ. «Միսս Մոսկվա» տիտղոսին արժանացած ռուս գեղեցկուհի Օքսանա Վոևոդինայի ամուսնալուծության մասին լուրերը բավական երկար ժամանակ է շրջանառվում էր մամուլում, մինչև որ գեղեցկուհին հաստատեց այդ փաստը։
Հայտնի է, որ Մալազիայի թագավորը և Օքսանա Վոևոդինան ամուսնալուծվել են հունիսի 22-ին, ինչի մասին հայտարարել է թագավորի փաստաբանը։
Փաստաբանի խոսքով Մուհամադ V-ը երեք անգամ արտասանել է «տալաք» բառը, որը, ըստ մուսուլմանական օրենքների, նշանակում է «անվերադարձ ամուսնալուծություն», այսինքն՝ Մուհամադ V-ը և Օքսանա Վոևոդինան այլևս երբեք չեն կարողանա նորից ամուսնանալ։
Աղբյուրը նաև վկայում է, որ փաստաբանը համոզել է թագավորին, որ Օքսանա Վոևոդինան դավաճանել է նրան։ Գեղեկցուհու ընկերուհին փաստում է, որ ոչ մի դավաճանություն չի եղել և նա պատրաստ է հայրության ԴՆԹ թեստ անցնել՝ ապացուցելու համար, որ որդու հայրը Մուհամադ V-ը։
Հիշեցնենք, որ այս զույգը ամուսնացել է 2018 թ․, իսկ այս տարվա մայիսին ծնվել է նրանց առաջնեկը։ Իսկ հունիսին Օքսանա Վոևոդինան հեռացել է ամուսնուց և վերադարձել Մոսկվա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)