23-ամյա վարորդը Mercedes G 500-ով բախվել է ծառին և կողաշրջվել. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Երեկ, հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Վիգեն Ղ-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի 91 AC 999 համարանիշի ավտոմեքենայով Վ. Համբարձումյան փողոցում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել, որը քաղաքացիների օգնությամբ մարվել է։ Վթարի հետևանքով վարորդ Վիգեն Ղ-ն, նրա ուղևոր՝ Վարդենիսի բնակիչ, 22-ամյա Արկադի Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)