ՀՀ ԱԽ քարտուղարն Արցախի ղեկավարության հետ քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման հարցը
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման հարցը: Այս մասին Գրիգորյանն ասաց հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Հիմնական հարցերից մեկը, որ քննարկել ենք, դա ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումն է, որովհետև առանց դրա որոշակի չափով անվտանգությունը թերի է, և մենք խնդիր ենք դնում, որ ռազմավարական ենթակառուցվածքները զարգացնելով՝ կարողանանք ապահովել ավելի բարձր մակարդակի անվտանգություն: Խոսել ենք նաև նոր ռազմավարության մասին»,- ասաց Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը Ստեփանակերտում Արցախի ղեկավարության հետ հանդիպումներ է ունեցել հուլիսի 16-17-ը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում