Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

ՄԻՊ-ը մանրամասնորեն արձագանքում է ՀՀ դատախազության խախտմանը

Իրավունք

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որով մանրամասն անդրադարձել է դատախազության կողմից քաղաքացու մարդու իրավունքների խախտմանը և այդ շուրջ ՄԻՊ-ի գրասենյակի և դատախազության հայտարարություններով փոխհրաձգությանը: Հաղորդագրության մեջ ասվում է.

«Դատախազության պնդում: «ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը ՀՀ դատախազության կողմից քաղաքացու իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն է, որևէ իրավական հիմնավորում իսկ չունի, հաղորդագրության մեջ նշված հանգամանքերը մեկնաբանված են միակողմանի, ոչ լիարժեք, ստեղծելով թյուր պատկեր օբյեկտիվ իրականության վերաբերյալ»:

Անհերքելի ճշմարտություն: Պաշտպանի հայտարարությամբ ներկայացված բոլոր եզրահանգումները հիմնված են գործի նյութերի ամբողջական և խորը ուսումնասիրության վրա, ինչի արդյունքում էլ պարզ դարձավ, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից գործի հանգամանքները պարզելու համար բացատրություններ են վերցվել միմիայն երեք անձանցից՝ Ա. Վարդանյանից, Պ. Ղումաշյանից և Ռ. Վարդանյանից: Արդյունքում միայն վերջիններիս՝ հակասություններով լի բացատրությունների հիման վրա էլ կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Դատախազության պնդում: «Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես Ա. Վարդանյանը, այնպես էլ վերջինիս դուստր Ռուզաննա Վարդանյանը ընդունել են, որ տեղյակ են եղել Պ. Ղումաշյանի կողմից տնակը տանելու փաստի մասին, որի դիմաց վերջինս իրենց տվել է 120 ԱՄՆ դոլարին համարժեք գումար»:

Անհերքելի ճշմարտություն: Քրեական գործի նյութերում առկա ինչպես Ա. Վարդանյանի, այնպես էլ Ռ.Վարդանյանի բացատրություններում Պ.Ղումաշյանի կողմից իրենց 120 ԱՄՆ դոլարին համարժեք գումար վճարելու վերաբերյալ որևէ հիշատակում չկա, ուստի' պարզ չէ ՀՀ դատախազության հավաստի աղբյուրը, նման պնդումներ անելու համար:

Դատախազության պնդում: «ՄԻՊ գրասենյակի կողմից չեն ուսումնասիրվել լրացուցիչ բացատրությունները...»:

Անհերքելի ճշմարտություն: Նույնիսկ վերցված լրացուցիչ բացատրությունները տվյալ դեպքում բավարար հիմք չէին կարող հանդիսանալ գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու համար, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը հստակորեն նախատեսում է, որ գործի արդարացի քննության համար քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները' գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Այսինքն, այն դեպքերում, երբ 10 օրվա ընթացքում հնարավոր չէ պարզել գործի հանգամանքները, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել, որի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմինը արդեն կկարողանա իրականացնել համապատասխան քննչական գործողությունները, որի ժամանակ միայն հնարավոր կլինի կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը: Ավելին, ՀՀ դատախազությունը իր հայտարարության մեջ չի անդրադարձել իրենց կողմից ՀՀ Քր. դատ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված տասնօրյա ժամկետի խախտմանը, ինչը նույնպես վկայում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում չիրականացնելու և Քր. դատ օրենսգրքի պահանջների խախտման մասին:

Դատախազության պնդում: «Անահիտ Վարդանյանը դիմում է ներկայացրել Շիրակի մարզի քննչական բաժին, որ ինքը որևէ պահանջ ոստիկանությունից չունի, որ ինքը գիտակցում է, որ իր խնդիրը ոստիկանության քննության ենթակա չէ, և ինքը ուղղակի վրդովված է եղել, ուստի այդ պատճառով է դիմել ոստիկանություն»:

Անհերքելի ճշմարտություն: Գործի հարուցումը մերժելու և առհասարակ այս գործի համար որևէ հիմք չէր կարող հանդիսանալ Ա. Վարդանյանի կողմից վարույթն իրականցնող մարմնին հասցեագրված վերոնշյալ դիմումը, քանի որ նյութերում առկա բացատրություններով չի հերքվել Պ.Ղումաշյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածով (ինքնիրավչություն) նախատեսված հանցագործության կատարումը: Նշենք, որ հիշյալ հոդվածը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածում ներառված չէ որպես մասնավոր հետապնդման գործ, այսինքն' տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործի հարուցումը կրում է պարտադիր բնույթ' անհրաժեշտ քննչական գործողությունների /օրինակ' առկա հակասությունները պարզելու համար առերեսումներ իրականացնելը/ միջոցով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու տեսանկյունից:

Դատախազության պնդում: «Առնվազը տարօրինակ է, որ ՄԻՊ գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազության պատասխաններից հետո, հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ...»:

Անհերքելի ճշմարտություն: Նույն անհիմն պնդումները անվերջ կրկնելը դրանք չի դարձնում հիմնավոր: Դատախազությունը իր գրություններով այդպես էլ չի կարողացել հիմնավորել, որ իր կողմից չեն խախտվել քրեական դատավարության օրենսգրքի մի շարք պահանջներ: Բացի այդ, սույն թվականի ապրիլի 28-ին Անահիտ Վարդանյանի դիմումի ուսումնասիրության արդյունքում Պաշտպանի կողմից կայացվել է խախտում հայտնաբերելու մասին որոշում, որը իր բոլոր հիմնավորումներով ուղարկվել է ՀՀ դատախազություն, որի կապակցությամբ վերջիններիս կողմից Անահիտ Վարդանյանի իրավունքների վերականգնման համար համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր միջնորդության պահանջները չկատարած պետական մարմնի վերաբերյալ հատուկ տեղեկություն,եթե սպառվել են պետական մարմիններում հարցը լուծելու համար Պաշտպանի բոլոր հնարավորությունները:

Որպես հետգրություն. ՀՀ դատախազությունը իրավասու չէ քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և ավելին' Մարդու իրավունքների պաշտպանի որպես սահմանադրական մարմնի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու նպատակով նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար օրենքով սահմանված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված