Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերին Ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարություն Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ 

Փոխոստիկանապետ Մհերյանի սպանության գործով՝ դիլետանտի՞զմ, թե՞ բացահայտման ցանկության բացակայություն

Իրավունք

2009 թ. փետրվարի 3-ին իր բնակարանի դիմաց դարանակալ մարդասպանի կրակոցներից սպանվեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Մհերյանը: 1975 թ. ծնված Գ. Մհերյանը, որը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այնուհետև Սերժ Սարգսյանի օգնականն էր, 2008 թ. հուլիսի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր ՀՀ ոստիկանապետի տեղակալ, սակայն որպես փոխոստիկանապետ հասցրեց պաշտոնավարել ընդամենը 7 ամիս:

Ծանոթանալով որոշ փաստերի՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի սպանության գործի նախաքննությունը կատարվել է թերի: Որոշ հարցերում դրսևորվել է անհեթեթության աստիճանի հասնող և անհասկանալի անփութություն, նախաքննության շահերին հակասող անգործություն: Նույնիսկ այն տպավորությունն է առաջանում, թե իրավապահների գործողությունների առաջին իսկ պահից սկսած' բարձրաստիճան պաշտոնյայի սպանության այդքան կարևոր գործով դիլետանտներ են զբաղվել, կամ էլ… շահագրգռություն, ցանկություն չեն ունեցել բացահայտել փոխոստիկանապետի սպանությունը:

Ընդգծենք, որ հենց սկզբից է այդ վերաբերմունքը դրսևորվել: Ի՞նչ է, կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներով զբաղված ու զբաղվող, նախագահականից ՀՀ ոստիկանություն եկած և իրեն մեծ իրավասություններ վերապահող Գևորգ Մհերյանին իրավապահ համակարգի բարձրաստիճան գործընկերները չէի՞ն սիրում, նրանցից ոմանց խանգարո՞ւմ էր նա, և այդպիսինների համար միևնո՞ւյն էր' սպանությունը կբացահայտվի, թե ոչ: Եթե միևնույն չէր, ապա ինչպե՞ս բացատրել առկա փաստերը: Ծանոթներիցս մեկը' ՀՀ գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներից, ապշել էր' Մհերյանի սպանությունից հետո դիտելով Երեւանի Բարբյուսի փողոցի թիվ 65 հասցեում գտնվող նրա բնակության շենքի մոտ կատարվող իրադարձությունները պատկերող տեսանյութը: Նրա հավաստմամբ, իրավաբանականի նույնիսկ առաջին կուրսում սովորողներին է հայտնի, որ սպանությունից հետո չի կարելի այդքան մարդու թողնել այնտեղ, որտեղ, հնարավոր է, հանցագործության բացահայտման համար օգտակար ինչ-որ հետքեր լինեն:

Եթե բազմաթիվ մարդիկ այնտեղ գործ չունեին անելու, ապա, անկախ իրենց զբաղեցրած բարձր պաշտոններից, ինչո՞ւ է թույլատրվել նրանց մուտքը շենքի շքամուտքի մոտ, որտեղ քիչ առաջ մտել և որտեղից դուրս էր եկել ոստիկանապետի տեղակալին սպանողը: Իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու համա՞ր է թույլատրվել… Ընդ որում, շքամուտքի մոտ միայն ՀՀ այն ժամանակվա և նախկին ոստիկանապետեր Ալիկ Սարգսյանը և Հայկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատափորձագետ Շոթա Վարդանյանը չէ, որ ներկա են եղել:

Տվյալ վայրը, ինչպես արտասահմանյան ֆիլմերում կարելի է տեսնել, պետք է ժապավեններով մեկուսացվեր շրջակա տարածքից, և այնտեղ իրավունք ունեին ներկա գտնվելու միայն սահմանափակ թվով մարդիկ՝ նախաքննության մարմնի քննիչը, ոստիկան-կինոլոգն' իր հոտառու շան հետ միասին, հետքաբան-փորձագետը և, թերևս, էլի 2-3 հոգի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 217-րդ և 218-րդ հոդվածներ):

Մինչդեռ, ինչպես վերոնշյալ տեսանյութն է փաստում, Գ. Մհերյանի շենքի շքամուտքի մոտ ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստով այնքան մարդ էր հավաքվել, որ կարծես հանրահավաք լիներ: Պատահական չէ, որ «ականատեսներից մեկի վկայությամբ՝ դեպքի վայրում իրավապահները խուզարկու շան օգնությամբ որոշակի տարածություն են անցել, սակայն որոշ ժամանակ հետո շունը կորցրել է հետքերը»: Իսկ եթե հետքը չկորցնե՞ր…

Hetq.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ
Ամենադիտված