Սիս գյուղի ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական փուլ. Փաշինյան (տեսանյութ)
Տեսանյութեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Սիս գյուղի ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական փուլ:
«Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը:
Ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական, այսինքն՝ հարդարման փուլ: Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ: Շատ ապրե՚ք»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել:
Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ Արարատի մարզի Սիս գյուղի երեխաները իրենց բողոքն էին արտահայտել գյուղի ճանապարհի վատ վիճակի առթիվ: Փոքրիկ Սամվելը ասել էր, թե «Նիկոլը խոսք տվեց, բայց գլխառադ արեց»:
ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը անդրադարձել էր սիսեցի փոքրիկների բողոքին. «Տեսե՞լ եք այն տեսանյութը, որ Սիս գյուղի երեխեքը ասում են՝ Նիկոլը եկավ, խոստացավ և գլխառադ արեց, ինչի՞ չեք սարքում ճանապարհները»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն