ԱԺ-ն ընդունեց նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը քրեականացնող օրինագիծը
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում:
Նախագծի քննարկմանը խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրել էր, որ քրեականացնում են նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը: «Այս իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից»,- նշել էր պատգամավորը:
Օրինագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ 2՝, ձեռնպահ՝ 2:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն