Հասմիկ Հարությունյանը վերընտրվել է որպես Դիտորդների խմբի նախագահ
Քաղաքական
2019 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նիստը, որի ժամանակ խմբի նախագահ է վերընտրվել Հասմիկ Հարությունյանը:
Հասմիկ Հարությունյանը 2011 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2011 թվականի մարտ–հունիս ամիսներին սովորել է ՀՀ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում:
2013 թվականին ավարտել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված «Մարդու իրավունքներ և Ժողովրդավարացում» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2012 թվականի սեպտեմբեր–դեպկտեմբեր ամիսներին սովորել է Կիևի Տառաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի իավաբանության ֆակուլտետում:
2016 թվականից գիտությունների թեկնածուի հայցորդ է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում:
Հ. Հարությունյանը 2012 թվականի մարտից աշխատանքի է անցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» հկ–ում ՝ զբաղեցնելով իրավաբան–փորձագետի պաշտոնը:
2013 թվականի հունվարից «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» հկ–ի կողմից ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում՝ որպես փորձագետ: Նույն թվականի հունիս ամսից խմբում ներգրավվել է որպես անդամ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն