Եթե Ձեր կատուն բռնի Ձեր տան մկանը, ո՛չ Դուք, ո՛չ Ձեր կատուն չեք պատժվի․ Զոհրաբյանը՝ Փամբուխչյանին (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում քննարկվում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարցրեց, թե ինչպես են վարվելու, եթե ինչ-որ մեկը թակարդով մուկ սատկացնի կամ լաբորատոր առնետներին մահացու ներարկում անի։
Հարցին ի պատասխան՝ Զոհրաբյանն ասաց․
«Հասկանում եմ Ձեր հումորը, օրենքը նախատեսել է այդպիսի բացառություններ։ Եթե Ձեր տանը կա առնետ կամ մուկ, և Ձեր բնակտարածքի հիգիենան պաշտպանելու համար Ձեր կատուն որոշի Ձեր մկանը բռնել, վստահեցնում եմ Ձեզ, որ այս օրենքի շրջանակում Դուք չեք ենթարկվի ո՛չ տույժի, ո՛չ էլ քրեական պատասխանատվության։ Ոչ էլ Ձեր կատուն կենթարկվի այս օրենքով որևէ պատասխանատվության»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն