Ով է ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայողը. Արծրուն Հովհաննիսյան
Հասարակություն
ՀՀ Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել:
Մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ զինծառայողի դին գտել են կախված վիճակում:
«Ինքնասպանություն գործողը պայմանագրային զինծառայող, 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Տեր-Կարարյանն է եղել: Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ այլ մանրամասներ չի կարող ասել, կատարվում է քննություն:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Տավուշի մարզի գյուղերից մեկում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն