Դիարբեքիրում պայթյուն է գրանցվել. կան զոհեր
Արցախ
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփ գավառի մոտակայքում քաղաքացիներ տեղափոխող մեքենայի վրա ինքնաշեն ռումբերով հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով պայթյուն է գրանցվել: Զոհվել է 7, վիրավորվել՝ 10 քաղաքացի:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ըստ թուրքական աղբյուրի տարածած տեղեկատվության՝ հարձակումը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները:
Վիրավոր քաղաքացիներին տեղափոխել են Դիարբեքիրի հիվանդանոցներ: Նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է վիրավորներին և զրուցել նրանց հարազատների հետ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)