ՊՆ-ում ստեղծվելու է վետերանների, նախկին զինծառայողների տարբեր խնդիրներով զբաղվող նոր մարմին
Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջիկայում նպատակ ունի ստեղծել նոր մարմին, որը զբաղվելու է վետերանների, ազատամարտիկների, նախկին զինվորականների, պահեստազորի զինծառայողների սոցիալական, ֆինանսական, առողջապահական և այլ խնդիրներով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նոր ստեղծվող այդ մարմինը կոչվելու է «Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն»: Վարչությունում ՊՆ-ն հավաքելու է իր ողջ ներուժը, և փորձելու ենք օգնել նախկին զինծառայողներին, ազատամարտիկներին և նրանց ընտանիքի անդամներին»,- նշեց Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն