Իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմությունը իշխանության չի գալու․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
ՔաղաքականԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացրած նախագծով՝ առաջարկվում է ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնի համար սահմանել նույնպիսի չափանիշներ, ինչպիսիք պատգամավորներինն են և կառավարության անդամներինը։ Իշխանական խմբակցության պատգամավորների պնդմամբ՝ դա ավելի լայն լիազորություններ է տալիս կառավարությանը։
Հարցի առնչությամբ՝ իր ելույթում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց․
«Ես տեսնում եմ, որ իշխանական խմբակցության իմ գործընկերները հաճելիորեն զարմացած են այս նախաձեռնությունից։ Ես նաև ևս մեկ փաստարկ կավելացնեմ․ իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմությունը միշտ ընդդիմություն է լինելու և իշխանության չի գալու։ Այնպես որ, մի′ զարմացեք»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն