Չլինի այնպես, որ Սիսակ Գաբրիելյանն ասի՝ ինչո՞ւ ես ոստիկանապետ չեմ․․․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշները նույնացնել պատգամավորների և կառավարության անդամների առջև դրվող չափանիշներին: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ԱԺ սեպտեմբերի 13-ին նիստում ներկայացրեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, խորհրդարանում արձագանքելով այդ նախագծին, իր ելույթում նշեց․
«Լիբերալ է այս մոտեցումը: Ես երբեք չէի համաձայնի, որ ԱԱԾ տնօրենը կամ ոստիկանության պետն այս կարգով նշանակվեր, ինչ հիմա: Այսինքն՝ պարտադրված, նշանակում է ինչ-որ տեղ, դու ընտրության հնարավորություն չունես: Մյուս ծայրահեղությունն այն է՝ ում ուզում ես նշանակի: Այստեղ էլ եմ թերություն տեսնում, պետք է սրանց միքսը գտնեք: Ճիշտ կլինի, որ, ի վերջո, վարչապետը, երբ նշանակում է, թիմի անդամները չնեղանան՝ ինչո՞ւ Պողոսին, ոչ՝ Պետրոսին, այլ փորձառությունը հաշվի առնեն: Վաղը չլինի՝ Սիսակ Գաբրիելյանն ասի՝ ինչո՞ւ ես ոստիկանապետ չեմ, ձեր թիմակիցն եմ, իսկ պարոն Ատոմյանն ասի՝ ես եմ, քանի որ այս փորձառությունն ունեմ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն