ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում Փնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) 

10 «սուր» հարց IQOS-ի մասին. ինչի մասին է լռում արտադրողը

Հասարակություն

IQOS-ը ծխախոտի տաքացման էլեկտրոնային համակարգ է, որը մեծ ճանաչում է ձեռք բերել աշխարհի մի շարք երկրներում, ավելի քան 7 միլիոն մարդ հրաժարվել է սիգարետից՝ հօգուտ IQOS-ի: IQOS արտադրող Philip Morris International  ընկերությունը պնդում է, որ սարքը զգալիորեն կրճատում է օգտագործվող  վնասակար նյութերի քանակը՝ սիգարետի համեմատ:  Արտադրողի նման տեսակետը բնական է, ուստի  ավելի հետաքրքիր կլինի իմանալ՝ ինչ են ասում բժիշկները  IQOS-ի  վնասակար կամ անվնաս լինելու մասին:

Ստորև ներկայացնում ենք բժիշկներին ուղղված 10 ամենահաճախ տրվող հարցերը՝  առողջության վրա IQOS-ի   ազդեցության վերաբերյալ:

 

  1. IQOS: հազ, հևոց, շնչառական ուղիների հիվանդություն

 

Մարդիկ, որոնք հրաժարվել են սիգարետից հօգուտ IQOS-ի, միանշանակ փաստում են, որ այլևս չեն հազում, չեն հևում, ինչը հատկապես  զգացվում է սպորտով զբաղվելու կամ ֆիզիկական այլ ակտիվության ժամանակ: Փորձենք հասկանալ՝ ինչով է պայմանավորված հազի, հևոցի բացակայությունը սարքի օգտագործման պարագայում: IQOS-ը ոչ թե այրում, այլ տաքացնում է թութունը, իսկ  օգտագործման ժամանակ արտազատվում է աէրոզոլ, որը 90-95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան սիգարետը: Տաք ծուխը և խեժն այլևս չեն գրգռում շնչառական ուղիները, այդ պատճառով հազն անհետանում է: Բացի այդ աէրոզոլը պարունակում է գլիցերին, որը հայտնի է իր վերականգնող, խոնավեցնող և սնուցող հատկություններով, բացի այդ լայնորեն օգտագործվում է բժշկության, դեղագործության և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ:  Այնպես որ,  IQOS-ի օգտագործումն ապահովում է լորձաթաղանթի հավելյալ խոնավացում:  Ակնհայտ դրսևորումներից բացի IQOS-ը նվազեցնում է նաև ծխելու հետ  կապված շնչառական ուղիների հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են ասթման, քաղցկեղը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, քանի որ աէրոզոլում բացակայում են քաղցկեղածին խեժերը և ածխաթթու գազը:

 

  1. Հնարավո՞ր է հրաժարվել ծխելուց IQOS-ի շնորհիվ

 

Ֆիզիոլոգիական տեսանկյունից հնարավոր չէ հրաժարվել ծխելուց IQOS-ի շնորհիվ: Սարքի գլանակները պատրաստված են թութունից, հետևաբար պարունակում են նիկոտին, ինչն էլ կախվածություն է առաջացնում:  IQOS–ի գլանակները գրեթե նույնքան նիկոտին են պարունակում, ինչքան ավանդական սիգարետը: Եթե խոսենք սիգարետից կախվածության հոգեբանական կողմի մասին, ապա այս դեպքում աշխատում է պլացեբոյի էֆեկտը: Շատ հաճախ նախկին ծխողները պատմում են, որ, անցնելով IQOS-ի, ժամանակի ընթացքում ամբողջովին հրաժարվել են սիգարետից: Բայց վիճակագրական և գիտական հստակ տվյալներ չկան:

 

  1. Ինչո՞ւ է առաջանում ստամոքսի ցավ  IQOS  օգտագործելուց հետո

 

IQOS-ի ազդեցությունը մարսողական համակարգի վրա նվազագույն է, ուստի նման կողմնակի ազդեցության կարող են բախվել միայն որոշակի ախտորոշում ունեցող մարդիկ: Աղեստամոքսային առողջ համակարգ ունեցող մարդիկ այս առումով կարող են հանգիստ լինել:  Ինչպես հայտնի է, նիկոտինը հակացուցված է գաստրիտի, ենթաստամոքսային գեղձի բորբոքման, ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոցի և նմանատիպ հիվանդությունների ժամանակ, քանի որ այն ուժեղացնում է հիդրոքլորաթթվի սեկրեցիան, որը գրգռում է առանց այն էլ վնասված լորձաթաղանթը՝ խոչընդոտելով  խոցի ապաքինմանը: Առողջ ստամոքս ունեցող մարդկանց մոտ   հիդրոքլորաթթվի բարձրացումը անցնում է առանց հետևանքների, այն դեպքում, երբ աղեստամոքսային համակարգի հետ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կարող է առաջանալ այրոցի զգացում և սուր ցավեր: Այնպես որ բժիշկները խորհուրդ են տալիս  գոնե բուժման ժամանակ հրաժարվել նիկոտին պարունակող ցանկացած արտադրանքից, այդ թվում՝ IQOS-ից:

  1. Հնարավո՞ր է ալերգիա IQOS-ի նկատմամբ

Նույնիսկ սիգարետի նկատմամբ ալերգիան բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է:  Տվյալ դեպքում որպես ալերգեն հանդես են գալիս սիգարետի ծխի մեջ առկա բաղադրիչները: Սիգարետի նկատմամբ ալերգիայի ախտանիշներից է հազը, հարբուխը, ռինիտը, դժվար շնչառությունը:

Ինչպես նշեցինք, IQOS-ն աշխատում է առանց այրման, պարունակում է աէրոզոլ, որը հիմնականում բաղկացած է գլիցերինից, գոլորշուց և նիկոտինից: Բժիշկները գլիզերինի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ մեծ հաշվով չեն արձանագրել: Գլիցերինը համարվում է հիպոալերգիկ, այն օգտագործվում է նույնիսկ մանկահասակ երեխաների համար նախատեսված քսուքների բաղադրության մեջ: Ինչ վերաբերում է նիկոտինին, ապա քիչ հավանական է, որ  այն կարող է դառնալ ալերգիայի պատճառ: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը,  այնուամենայնիվ,  ալերգիա ունի  IQOS-ի նկատմամբ, ապա այն կարելի է դասել «Թոփ 10 ամենաանսովոր ալերգիաների» շարքին: Եթե IQOS օգտագործելուց հետո տարօրինակ ախտանիշներ եք նկատել, պատճառը, ըստ ամենայնի, ալերգիայի հետ կապ չունի: Խնդիրը պետք է փնտրել այլ տեղում, հարկ է ստուգել ստամոքսը և անոթները:

  1. Կարելի՞ է օգտագործել IQOS հղիության ընթացքում

Ո՛չ: Հղիության ժամանակ արգելվում է նիկոտինի օգտագործումը: Մոր արյան միջոցով նիկոտինն անցնում է սաղմի արյունատար համակարգ:  Մեկ սիգարետում պարունակվող նիկոտինի չափաքանակը վնասակար չէ չափահաս մարդու համար, այն դեպքում, երբ այն կարող է կործանարար ազդեցություն ունենալ չծնված երեխայի առողջության վրա: Ինչպես երեխայի, այնպես էլ մոր օրգանիզմի համար առավել վնասակար են սիգարետի ծխից արտազատվող նյութերը:  Հանուն արդարության պետք է նշել, որ գինեկոլոգները  ծխող հղի կանանց միշտ համոզում են հրաժարել ծխելուց, բայց երբ հասկանում են, որ հիվանդն անդրդվելի է և մտադիր է շարունակել ծխել՝ վնասելով իրեն և պտղին, ապա խորհուրդ են տալիս սիգարետը փոխարինել ավելի քիչ վնասակար այլընտրանքով: Այս դեպքում թութունի տաքացման համակարգերը գոնե  զերծ են քաղկղածին խեժից և թունավոր ածխածնի մոնօքսիդից:

  1. Ինչո՞ւ է առաջանում գլխացավ կամ գլխապտույտ IQOS-ից

Սիգարետի ծխից, IQOS-ի աէրոզոլից կամ ցանկացած այլ սարքից օրգանիզմ ներթափանցած նիկոտինն առաջացնում է արյունատար անոթների կտրուկ նեղացում, ինչն էլ կարող է դառնալ զարկերակային բարձր ճնշման պատճառ՝ հետագա գլխացավով և գլխապտույտով: Նման ախտանիշներ ոչ միշտ են հանդիպում, պայմանավորված են նիկոտինի նկատմամբ անհատական  զգայնությամբ, նյարդային, սիրտ-անոթային համակարգերի հետ կապված խնդիրներով: Գլխացավ, գլխապտույտ կարող է առաջանալ նաև այն դեպքում, եթե նիկոտինն օգտագործվում է սոված ժամանակ կամ անքուն գիշերվանից հետո, ինչպես նաև գերհոգնածության, օրգանիզմի ընդհանուր թուլության պարագայում: Նման դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել ծխելուց կամ սիգարետը փոխարինել էլեկտրոնային ցանկացած այընտրանքով:

Չնայած IQOS-ը  լիովին անվնաս չէ, բայց ի տարբերություն սիգարետի, ավելի հազվադեպ է առաջացնում գլխացավ այն պատճառով, որ աէրոզոլը ածխաթթու գազ չի պարունակում, ի տարբերություն սիգարետի ծխի:  Ածխաթթու գազը հեմոգլոբինի հետ միանալիս առաջացնում է կայուն միացություն՝ կարբոհեմոգլոբին, որն արգելափակում է էրիթրոցիտների՝ թթվածին տեղափոխելու ունակությունը՝ առաջացնելով գլխուղեղի թթվածնային քաղց, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գլխացավերի:

  1. Ինչո՞ւ է առաջանում դառը համի զգացողություն բերանում IQOS օգտագործելուց հետո

Կարող եք հանգիստ լինել, քանի որ IQOS օգտագործելուց հետո բերանում դառը համի զգացողությունը կապված չէ ֆիզիոլոգիական շեղումների հետ: Այս պարագայում գործ ունենք բացառապես  համի ընկալիչների հետ: Հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է դառը համի զգացողության պատճառը:

Նախևառաջ՝ IQOS-ը տաքացնում է թութունը, որն ունի տտիպություն և որոշակի դառնություն: Իսկ IQOS-ի աէրոզոլում դառնություն գրեթե չի զգացվում՝ սիգարետի դառը ծխի համեմատ: Բացի այդ IQOS օգտագործելուց հետո դառը համի զգացողության պատճառ կարող է լինել այն, որ սարքը վաղուց չի մաքրվել:  Սարքի բռնիչի վրա կարող են մնալ թութունի մնացորդներ, ինչն էլ իր հերթին առաջացնում է նստվածք:  Կա նույնիսկ հետազոտություն, ըստ որի մնացորդների  տաքացումը կարող է հանգեցնել թունավոր նյութերի արտանետման, այնպես որ չափազանց կարևոր է պարբերաբար մաքրել սարքը:

 

  1. Ինչպե՞ս է IQOS-ն ազդում է ատամների վրա

 Ինչպես ասվում է գովազդում, «Ատամնաբույժների ասոցիացիան խորհուրդ է տալիս այքոս» և սա ամենևին կատակ չէ:  Սիգարետի ծուխը պարունակում է քիմիական ավելի քան 6000 տարբեր միացություն: Ատամների և լնդերի համար ամենավնասակարը խեժերն են, մեթանը, ածխածնի մոնօքսիդը: Վերջիններս ծխի բարձր ջերմաստիճանի հետ աստիճանաբար քայքայում են  ատամի էմալը, ինչն էլ հանգեցնում է կարիեսի, իսկ ժամանակի ընթացքում ավելի լուրջ պաթոլոգիաների: IQOS-ի աէրոզոլում այրում չկա, այդ պատճառով սարքը օգտագործելուց հետո ատամնափառ չի առաջանում: Այնպես որ ստոմատոլոգիայի և բերանի խոռոչի հիգիենայի տեսանկյունից IQOS-ը «հաղթում է» սիգա

  1. Ինչպե՞ս է IQOS-ն ազդում պոտենցիայի վրա

Պոտենցիան՝ որպես այդպիսին,  բաղկացած է 3 ասպեկտից՝ պտղաբերություն, լիբիդո (սեռական ցանկություն),  և պոտենցիա (էրեկցիայի հասնելու ֆիզիկական կարողություն): Ինչպես ցույց են տալիս սերմնահեղուկի հետազոտության արդյունքները, սիգարետի ծուխը ազդում է պտղաբերության վրա՝ զգալիորեն վատացնելով սերմի որակը: Չնայած IQOS-ի աէրոզոլում այրում չկա, բայց այն պարունակում է նույն ծավալով նիկոտին, ինչ սիգարետի ծուխը:  Իսկ նիկոտինն առաջացնում է անոթների նեղացում, ինչն էլ կարող է հանգեցնել արյան ոչ բավարար քանակի մատակարարում դեպի սեռական օրգան: Բայց ընդհանուր առմամբ նման ախտանիշ կարող է ի հայտ գալ միայն նիկոտինի գերդոզավորման պարագայում:

    10. IQOS vs սիգարետ. Ո՞րն է ավելի վնասակար

Վերոնշյալ փաստերը միանշանակ պատասխանում են այս հարցին, բայց հարկ է ամփոփել:  Առաջին հերթին՝  նիկոտինի օգտագործումն առաջացնում  է կախվածություն, այն կարող է հակացուցված լինել նյարդային, սիրտ-անոթային համակարգերի, աղեստամոքսային տրակտի հետ խնդիրներ ունեցող մարդկանց: Երկրորդ՝ ծխելը չի կարող անվնաս լինել: Եվ երրորդ,  եթե չեք կարողանում առհասարակ հրաժարվել ծխելուց, ապա միանշանակ ավելի լավ է սիգարետը փոխարինել այլընտրանքով, ինչպիսին է IQOS-ը կամ էլեկտրոնային սիգարետը: Այս տեսակետին հակված են նաև  բժիշկներից շատերը:

Աղբյուրը՝ obozrevatel.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը
Ամենադիտված