Կլոպը` Անգլիայի առաջնության ամսվա լավագույն մարզիչ
Սպորտ
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Անգլիայի առաջնության օգոստոս ամսվա լավագույն մարզիչ:
Կլոպի գլխավորությամբ թիմը հաղթել է ամսվա բոլոր 4 խաղերում, հեղինակել է 12 գոլ և բաց է թողել 3 գոլ:
Կլոպը այս մրցանակին արժանանում է 4-րդ անգամ:
Ամսվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում էին նաև Խոսեպ Գվարիդոլան («Մանչեսթեր Սիթի»), Ռոյ Հաջսոնը («Քրիսթալ Փելես») և Բրենդան Ռոջերսը («Լեսթեր»):


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն