Բակո Սահակյանը ընդունել է հայոց պետականության թեմայով երիտասարդական գիտաժողովի մասնակիցներին
Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը գոհունակությամբ նշել է, որ գիտաժողովի անցկացումն Արցախում դարձել է ավանդական եւ իր ներդրումն ունի հայոց պետականության ու նրա արցախյան հատվածի պատմության եւ արդի զարգացումների ուսումնասիրման գործում:
Հանդիպմանն արծարծվել են նաեւ արտաքին ու ներքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ