Արոնյանը հաղթանակ է տոնել
Սպորտ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում:
Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով առավելության հասավ Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլու նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Չինաստանից Դին Լիժենի հետ:
Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը և Փաշիկյանն արդեն իսկ լքել են պայքարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն