Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ) Շուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ) Նեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ) Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը 

Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն

ԱՄՆ

Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված կլինեն թե՛ դեմոկրատական եւ թե՛ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանի խոսքը՝ Ամերիկայի հայկական համագումարի երեկոյի ընթացքում: «Համոզված եմ, որ հպարտություն ենք զգալու Հայաստանի նոր իրականությանը ականատես լինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է շոշափելի, երբ աշխարհում այն անկում է ապրում: Հայաստանը այս գորշ պատկերում լուսավոր կետ է, և մեր բոլորիս պարտականությունն է վառ պահել այդ լույսը»,- ասել է Սփիր-Կանչելյանը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարության հաստատման գործում: 2018-ի Թավշյա հեղափոխությունն աննախադեպ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ աշխարհի համար. «Ես միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, սակայն հիմա առանձնակի հպարտություն եմ զգում, միշտ հավատացել եմ սերտ հայ-ամերիկյան հարաբերություններին, սակայն երբեք դրանց ամրությանը չեմ հավատացել այնքան, որքան հիմա, միշտ հույս եմ ունեցել տեսնել Հայաստանը որպես ժողովրդավար երկիր, հիմա դա միայն երազանք չէ»:

Կոնգրեսականի կարծիքով՝ Հայաստանն այժմ ունի երեք հիմնական մարտահրավեր՝ Թավշյա հեղափոխության ընձեռած հնարավորություններով զարգացնել տնտեսությունը, ամրապնդել դիրքերը տարածաշրջանում և հնարավորություններ բացել սեփական քաղաքացիների համար։ «Իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, պայքարել կոռուպցիայի դեմ, մարտահրավերներ, որոնք ավելի հաղթահարելի են հանրության մեծ աջակցություն վայելող կառավարության համար»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:

Ջեքի Սփիր-Կանչելյանին Ամերիկայի հայկական համագումարի պարգևատրման արարողության կապակցությամբ հատուկ շնորհավորական նամակ էր ուղղել նաեւ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նամակ, որը, կոնգրեսականի խոսքով՝ իր համար հատուկ նշանակություն ունի.

«Ես մեծ հարգանք եմ տածում Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Բարդ է խոսքերով նկարագրել, նրա առաջնորդած խաղաղ իշխանափոխության կարեւորությունը, նրա՝ երկիրը առաջ տանելու ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքարը: Ես կփորձեմ աջակցել այդ կարևոր գործին որքան կարող եմ, համոզված եմ, որ հենց դա կցանկանար մայրս»:

Կոնգրեսական Սփիրի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զգալի մեծամասնության ընդունված նախաձեռնությամբ Հայաստանին 2019-ին տրվելու է հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԱԿ-ը կոչ է անում ընդլայնել միջազգային համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտումԵվրամիությունը քննարկում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթություններըՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասին5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՄերձավոր Արևելքում լարվածության աճը շարունակում է մտահոգել միջազգային հանրությանըՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըԱրյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմինԽիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Պավել Դուրովին միջազգային հետախուզում հայտարարելու հարցը դեռ քննարկման փուլում էԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնիցՓորձագետը «Պոսեյդոն»-ն անվանել է Ռուսաստանի ամենակործանարար զսպման միջոցներից մեկըԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիՓորձագետը նշել է, թե ԱՄՆ-ում ովքեր են համարվում Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներըԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերինՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանRadarOnline․ Թոմ Քրուզը ծանր է տարել դստեր՝ իր ազգանունից հրաժարվելու որոշումըՇուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ)Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանը Ռուսաստանից 2,3 միլիարդ դոլարի ձուկ և ծովամթերք է գնելՆեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ)Ջանես Նազարյանը դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարահի առաջնության ոսկե մեդալակիրԱտամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասինԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն
Ամենադիտված