Վալտեր Գյուրջինյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում Ռուսաստանը պաշտոնապես խնդրել է Ֆինլանդիային Պետդումայի ընտրությունների օրերին արգելել ցույցերը դեսպանատան մոտ Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին Ինչու՞ չի կարելի քնել փորի վրա պառկած Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներ Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Թաիլանդի հարավը ցնցել է հրկիզումների շարքը․ մի քանի ժամում հարձակվել են ավելի քան 50 օբյեկտի վրա Ձերբակալել են հայտնի տիկտոկերին. Մանրամասներ Ալիևը հայտարարություն է արել «Դու իմ ամենասիրուն նվերն ես». Քրիստինե Մարգարյանի որդին 40 օրական է (լուսանկարներ) Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա 

Դատախազությունը կոռուպցիոն չարաշահումներ է հայտնաբերել «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցման գործընթացում

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված՝ 2007-2015թթ, ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից,  պարզվել է, որ շինաշխատանքներն իրականացվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման է ընդունել 2016թ. հունվարի 20-ին։  

Նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով 2006թ. հայտարարված մրցույթի ժամանակ հաղթող ճանաչված ՍՊԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պետական բյուջեից վճարվել է 119․000․000 ՀՀ դրամ, իսկ շինարարական աշխատանքները կատարած ընկերությանը՝ 9․827․762․139 ՀՀ դրամ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի 2019թ. հուլիսի 20-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը կատարել է քրեակատարողական հիմնարկում փաստացի գույքագրում և նախագծա-նախահաշվային ու հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համադրում: Արդյունքում պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ մասնաշենքում տեղադրված դռները, մոնտաժված պոմպերը, ջրատաքացուցիչ կաթսաները չեն համապատասխանում նախագծա-նախահաշվային փաստաթղթերում, պայմանագրերում, համաձայնագրերում, միավոր արժեքների հաշվարկներում և կատարողական ակտերում արտացոլված տվյալներին:

Ընդ որում՝ միայն հիմնարկի խցերում տեղադրված հատուկ փականներով համալրված դռների մասով առերևույթ պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 48 մլն ՀՀ դրամ։

Փաստական տվյալները վկայում են, որ շինարարական աշխատանքները կատարած ընկերության աշխատակիցները թերի են կատարել աշխատանքները՝ տեղադրվել է նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված որակին չհամապատասխանող գույք, իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձինք, ըստ էության, կազմված կեղծ կատարողական ակտերով ընդունել են չկատարված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված որակին չհամապատասխանող աշխատանքները:

Նկատի ունենալով, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված ուսումնասիրությունների կապակցությամբ կազմված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների պարունակող տվյալներ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շինարակական աշխատանքներ իրականացրած ընկերության աշխատակիցների կողմից առերևույթ խարդախությամբ ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու  փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ  մասով, 314-րդ հոդվածով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վալտեր Գյուրջինյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում Ռուսաստանը պաշտոնապես խնդրել է Ֆինլանդիային Պետդումայի ընտրությունների օրերին արգելել ցույցերը դեսպանատան մոտ Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին Ինչու՞ չի կարելի քնել փորի վրա պառկած Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներՀալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Թաիլանդի հարավը ցնցել է հրկիզումների շարքը․ մի քանի ժամում հարձակվել են ավելի քան 50 օբյեկտի վրա Ձերբակալել են հայտնի տիկտոկերին. ՄանրամասներԱլիևը հայտարարություն է արել«Դու իմ ամենասիրուն նվերն ես». Քրիստինե Մարգարյանի որդին 40 օրական է (լուսանկարներ) Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա Լիոնել Մեսիին տուգանել են Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր 2027 թվականին Նորվեգիան Ուկրաինային մոտ 9,2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ժավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքում Զոհի կերպարը երբեք իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից Լարված իրավիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ գյուղում. ի՞նչ է կատարվում ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ փոթորիկը շրջել է օդանավակայանի ինքնաթիռները. ԻտալիաԶինծառայող Էդգար Գևորգյանին սպանած անձը ձերբակալվել է. Ի՞նչ է հայտնի Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների ԵԱ մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի 2 մասնակից Ինգա Մանուչարյանը կշարունակի խաղալ Հունաստանում Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Ի՞նչ է կատարվելՏոկաևն ասել է, թե երբ հայտնի կդառնա Ղազախստանի նոր նախագահի անունըՈւկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը Զելենսկիին կոչ է արել պատասխանել նրա շրջապատում կոռուպցիայի մասին հարցերին Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում Մահացել է Կայա Կալլասի հայրը Պուտինը հայտարարություն է արելՄեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան Իրանում մահապատժի են ենթարկել մի տղամարդու, որին մեղադրել էին հունվարյան անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից բխող դիվերսիաների մեջ Բռնցքամարտիկին գտել են մահացած. ՄանրամասներԼավրով․ «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները փորձում են նախապես «լվանալ» իրենց պատասխանատվությունը» Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 23-ինՕգոստոսի 24-30 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Նևադայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Դանիացի ժամկետային զինծառայողներին առաջին անգամ ուղարկել են Գրենլանդիա՝ օպերատիվ ծառայության համար Նորվեգիայում ավիադիսպետչերների գործադուլը կաթվածահար է արել ավիահաղորդակցությունը. 147 չվերթ չեղարկվել է Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և 3 ավտոմեքենա․ կան վիրավորներ ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողըԾառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին ԱՄՆ-ի դատարանը չեղարկել է 75 երկրի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը Տոլբաչիկ հրաբխի մոտ արգելափակվել է 149 մարդԽոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգի լոգիստիկ կենտրոնում
Ամենադիտված