«Շատ սարսափելի կինո»-ից դիմակներով ակցիա` Վրաստանում
Վրաստան
Երիտասարդ ակտիվիստները հավաքվել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ՝ ի նշան նրա կողմից սպանության համար դատապարտվածներին ներում շնորհելու դեմ բողոքի
Քննադատության առաջին ալիքը սկսվել Էր այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ օգոստոսին ներում ստացածների ցուցակում եղել Է Ռամազ Դևաձեն, որը դատապարտվել Էր ոստիկան Տարաշ Մուքբանյանին 2014 թվականին սպանելու համար: Ավելի ուշ ԶԼՄ-ներն իմացել են, որ Վրաստանի նախագահը ներում Է շնորհել նաև Ասլան Բեժանիձեին, որը դատապարտվել Էր 12-ամյա վաղեմության սպանության համար:
«Մենք այսօր «Շատ սարսափելի կինո» ֆիլմից դիմակներով ենք դուրս եկել, որովհետև մեզ մոտ այն տպավորությունն Է ստեղծվել, որ մենք ապրում ենք այդպիսի կինոյում, և ցանկանում ենք, որ այն ավարտվի»,- լրագրողներին ասել Է ակցիայի մասնակից մի աղջիկ: Համաներման վերջին փաստաթուղթը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրապարակել Է օգոստոսի 28-ին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ: Ցուցակում հայտնվել Է 34 բանտարկյալ, հաղորդել Է Sputnik-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն