Աշխատանքից ազատվել է նաև oրեր առաջ ԱԱԾ մամուլի խոսնակ նշանակված Վահագն Բոյաջյանը
Քաղաքական
Մեր տեղեկություններով՝ հրաժարականի դիմում է ներկայացրել և աշխատանքից ազատվել է նաև ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Վահագն Բոյաջյանը։
ԼՈՒՐԵՐ․com—ը տեղեկությունը փորձեց ճշտել Բոյաջյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերն անընդհատ անջատում է, չի պատասխանում նույնիսկ նամակներին։ Կարելի է ենթադրել, որ հավանաբար տեղեկությունները համապատասխանում են իրականությանը և Բոյաջյանը խոսելու տրամադրություն չունի։
Նշենք, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 10-ին, ԱԱԾ ֆեյսբուքյան էջը հայտարարություն էր տարածել, որ ԱԱԾ նախկին մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանն ազատվել է խոսնակի պաշտոնից, որին նույն պաշտոնում փոխարինեց Վահագն Բոյաջյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը, որին անմիջապես հաջորդեց Վանեցյանի հայտարարությունն ու հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն