Ռումինիայի Սենատն ընդունեց հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու նախագիծ
Այլ
Ռումինիայի Սենատը 2019թ․ սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:
«Այն ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։
Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաև հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալատի կողմից և ստորագրվի երկրի նախագահի կողմից»,- գրել է դեսպանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն