Հովհաննես Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնությունում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
63 կգ քաշային մարզիկը հաղթեց ղազախ Սակեն Բիբոսինովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչում պարտություն կրեց 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը։
Բռնցքամարտի աշխարհի այս առաջնությունը վարկանիշային չէ Օլիմպիական խաղերի համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն