Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ) Շուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ) Նեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ) Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը 

Ներկայացվել են «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի առաջին դրական արդյունքները

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հետ հանդես է եկել համատեղ ասուլիսով: Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«2017 թվականի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը կազմում է 25.7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1.4։ Կառավարության քաղաքանությունն ուղղված է սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացմանը, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց նաև ոչ ֆինանսական աջակցության տրամադրմանը, կարողությունների զարգացմանը, ծառայությունների տրամադրմանը, սոցիալական պատրոնաժին և այլն։ Մենք հավատում ենք, որ աշխատանքն է աղքատության հաղթահարման հիմնական ճանապարհը: Աշխատանքի խրախուսումը և աշխատանքի համար հնարավորությունների ստեղծումը նաև Կառավարության ծրագրում են ամրագրված: Իմ նշած ուղղությունների մասով ուրախ ենք կիրառելու «Վորլդ Վիժն Հայաստանի» փորձը, և այս մոտեցումը դարձնելու ենք նաև աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության մաս»,- ասել է Զարուհի Բաթոյանը։

Ներկայացվել են աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումների ու «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքները:

Նշենք, որ «Վորլդ Վիժն Հայաստանն» աշխատում է առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների հետ` օգնելով բարելավել նրանց սոցիալ-տնտեսական վիճակը և պաշտպանել երեխաների իրավունքները: Երկու տարի առաջ` սոցիալական աշխատանքին զուգահեռ, «Վորլդ Վիժնը» սկսել է «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, որը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ: «Վորլդ Վիժնի» աջակցությունը ներառում է` սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն` ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:

«Վորլդ Վիժն Հայաստանի բազմամյա փորձը թույլ է տալիս պնդել, որ աղքատությունը հաղթահարելի է, սակայն դա մեկ կազմակերպության կամ կառույցի գործ չէ։ Սրան հնարավոր է հասնել միայն գործընկերության, պետական և ոչ պետական բոլոր շահագրգիռ կողմերի՝ այդ թվում նաև հենց աղքատության մեջ ապրող ընտանիքների ակտիվ մասնակցության շնորհիվ։ Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանի կառավարությունն առաջնորդում է այս գործընթացը՝ հնարավորություն ստեղծելով կարիքի մեջ գտնվող ավելի մեծ թվով մարդկանց հաղթահարել ծայրահեղ աղքատությունը», - իր խոսքում նշել է «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը։

2019թ.-ին «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Իմ քայլը» հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ, սկսել են աշխատանքներ իրականացնել 18 ծայրահեղ աղքատ ընտանիքների հետ՝ կիրառելով «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, ինչի արդյունքում այսօր բարելավվել է այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, լուծվել են մի շարք առողջական և կենցաղային խնդիրներ, բայց ամենակարևորը՝ այս ընտանիքները վերականգնել են հավատը սեփական ուժերի նկատմամբ։

«Որպես նորաստեղծ հիմնադրամ ինչո՞ւ որոշեցինք այս ճանապարհով գնալ։ Մենք ստանում էինք սոցիալական և առողջապահական հարցերով հազարավոր դիմումներ։ Հասկացանք, որ մեր ռեսուրսները չեն բավականացնի դրանց չնչին մասն անգամ բավարարելուն։ Ուսումնասիրեցինք միջազգային ու տեղական կառույցների փորձը։ Հասկացանք, որ բարեգործության փիլիսոփայությունն աշխարհում փոխվել է և ապացուցվել է, որ միանվագ կամ պարբերական բնաիրային ու ֆինանսական օգնությունը երկարաժամկետ ազդեցություն չի ունենում, արագ սպառվում է և թույլ չի տալիս հաղթահարել ծայրահեղ աղքատությունը։ Այսպիսով՝ համագործակցության եզրեր գտանք Վորլդ Վիժն Հայաստանի հետ, որը տարիների ընթացքում փորձարկել էր տարբեր մեթոդաբանություններ և հանգել հենց այս մոդելին, որն աշխարհում տարածում ունի և անգամ որոշ երկրների պետական քաղաքականության մասն է դարձել։ Այս մոդելով ընտանիքների հետ աշխատանքում կիրառվում է համապարփակ գործիքակազմ և անհատական զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվում ընտանիքի յուրահատկություններն ու նախասիրությունները՝ թույլ տալով սակավ ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել»,- ասել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Պավել Դուրովին միջազգային հետախուզում հայտարարելու հարցը դեռ քննարկման փուլում էԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնիցՓորձագետը «Պոսեյդոն»-ն անվանել է Ռուսաստանի ամենակործանարար զսպման միջոցներից մեկըԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիՓորձագետը նշել է, թե ԱՄՆ-ում ովքեր են համարվում Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներըԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերինՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանRadarOnline․ Թոմ Քրուզը ծանր է տարել դստեր՝ իր ազգանունից հրաժարվելու որոշումըՇուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ)Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանը Ռուսաստանից 2,3 միլիարդ դոլարի ձուկ և ծովամթերք է գնելՆեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ)Ջանես Նազարյանը դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարահի առաջնության ոսկե մեդալակիրԱտամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասինԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»
Ամենադիտված