Լոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար Պուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն են Աշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումը Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհ ՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ 

Մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին

Իրավունք

Կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավարին։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«2018թ. հոկտեմբերից մինչև  2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Անիի համյանքապետարանի նախկին աշխատակիցներից, նույն համայնքի մի խումբ բնակիչներից, ինչպես նաև ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից հաղորդումներ են ստացվել Անիի համայնքապետարանում տեղ գտած կոռուպցիոն չարաշահումների և այլ բնույթի հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Դրանց կապակցությամբ նախնական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հարուցվել են երեք քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և    178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնք միացվել են մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով և բավարար ապացույցներով մասնավորապես հիմնավորվել է, որ համայնքի ղեկավար Ա. Գ.-ն, Անի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ք. Մ.-ի և նույն  համայնքապետարանում որպես ծառայողական մեքենայի վարորդ աշխատող Ա. Մ.-ի օժանդակությամբ, հաստատապես տեղյակ լինելով, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա.Մ.-ն որպես կարգադրիչ աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում և օրենքով սահմանված կարգով չունի վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունք՝ 01.02.2013թ. ընդունել է աշխատանքի որպես վարորդ: Ապա համայնքի ղեկավարը անձնական շահադիտական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք` հաստատելով աշխատակազմի ղեկավարի կողմից կազմված և Ա. Մ.-ի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող՝ 2014-2018թթ. աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, ինչի արդյունքում վատնելու եղանակով հափշտակել է այդ ընթացքում չաշխատած օրերի դիմաց Ա.Մ.-ի անվամբ դուրս գրված և փաստացի վճարված խոշոր չափերի աշխատավարձի գումարները:

Վերոնշյալ արարքներն առերևույթ կատարելու համար սեպտեմբերին 18-ին նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավարը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացվել են ծավալուն քննչական և դատավարական այլ գործողություններ, համայնքապետարանի ֆինանսական գործունեությունը ստուգելու նպատակով նշանակվել և կատարվել է մասնագիտական ստուգում,  համայնքապետարանից առգրավվել են 2013-2017թթ. համայնքի ավագանու որոշումների գրանցման մատյանները և նվիրատվության պայմանագրերը, գույքի հրապարակային սակարկությունների փաթեթներ, նշանակվել և անցկացվել են դատաձեռագրաբանական, դատահաշվապահական փորձաքննություններ: Իրականացվում են նաև քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վերոնշյալ հանցավոր գործողություններին առնչություն ունեցող անձանց արարաքների իրավական գնահատական տալու, Անի համայնքապետարանում կոռուպցիոն այլ չարաշահումների վերաբերյալ ստացված տվյալների լիարժեք և համակողմանի պարզման ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլարՊուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն ենԱշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումըԹրամփը հույս ունի, որ Զելենսկին կցանկանա համաձայնության գալ Ուկրաինայի հարցում Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչները
Ամենադիտված