Լոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար Պուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն են Աշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումը Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհ ՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ 

Անի համայնքի ղեկավարին և ևս երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔԿ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են  Անի համայնքի ղեկավարի և աշխատակիցների կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և փաստաթղթեր կեղծելու դեպքի մի շարք հանգամանքներ: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի համայնքի ղեկավարը, իրավասու լինելով իր լիազորություններն իրականացնել աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, ընդունել որոշումներ, արձակել կարգադրություններ, կազմել արձանագրություններ, լիազորված լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները` ապահովելով դրանց նպատակային օգտագործումը, ստորագրել ֆինանսական փաստաթղթեր, պաշտոնեական դիրքն օգտագործելով, աշխատակազմի քարտուղարի և ծառայողական մեքենայի վարորդի օժանդակությամբ, հափշտակել է իրեն վստահված համայնքի խոշոր չափերի գույքը, կատարել պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ Մարալիկ քաղաքի՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող բնակիչն աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես կարգադրիչ, նրան աշխատանքի է ընդունել` որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ:

Այնուհետև, տեղյակ լինելով, որ որպես վարորդ ձևակերպված անձը Դատական դեպարտամենտում աշխատած օրերին համայնքապետարանում աշխատանքի չի հաճախել, համայնքի ղեկավարը կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի կողմից կազմված և վարորդի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը:

Արդյունքում՝ վատնելու եղանակով հափշտակվել է չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ ավել հաշվարկված և փաստացի վճարված խոշոր չափերի` ընդհանուր 648.724 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, աշխատակազմի քարտուղարին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլարՊուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն ենԱշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումըԹրամփը հույս ունի, որ Զելենսկին կցանկանա համաձայնության գալ Ուկրաինայի հարցում Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչները
Ամենադիտված