Շուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ) Նեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ) Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն 

Փաշինյանին նայելիս տպավորություն է, որ նա արժանի մենթոր չի ունեցել. Արփինե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» և մյուսների մասին

Մարկոս Ավրելիուսը Հռոմի ամենահայտնի կայսրերից էր ու ժամանակի ամենառաջադեմ մարդկանցից։ Նա այն կայսրերից էր, որ գրի էր առնում իր մտքերը՝ ընդ որում դրանց հիմնական նպատակը ոչ թե գրվածքը ընթերցողին հանձնելն էր, այլ Հռոմում տարածված հայտնի պրակտիկայի համաձայն՝ նա դա անում էր իր բնավորությունը «շտկելու և բուժելու», ինքնատիրապետման և ինքնակատարելագործման համար։ Բավական հետաքրքիր է նրա խորհրդածությունների առաջին հատվածը, որտեղ հերթով թվում է այն առաքինությունները, որոնք ստացել է իր ուսուցիչներից, պապից, Հռոմի կայսրերից։

Օրինակ՝ Անտոնինուս Պիուս կայսրից սովորել էր խորհրդակցությունների ժամանակ ուշադիր ու համբերությամբ գործերը քննել, այլ ոչ թե հարցերը հապճեպ փակել՝ բավարարվելով եղած պատկերացումներով։

Մի շատ կարևոր գաղափախոսություն կա Ավրելիուսի գործունեության հիմքում՝ այն, ինչ նա ստացել է իր մենթորներից  (արժեբանական ուսուցիչներ), և այն, ինչ ինքն է փոխանցում՝ արդեն որպես մենթոր և պետության ղեկավար։
Այս առումով ուզում եմ որոշ համեմատականներ տանել ՀՀ այսօրվա ղեկավարի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին նայելիս տպավորություն է առաջանում, որ նա կամ արժանի մենթոր չի ունեցել, իսկ եթե նույնիսկ ունեցել է՝ վերցել է իր մենթորներից ոչ թե առաքինությունները, այլ նրանց թուլությունները։ Այսինքն՝որպես պետության ղեկավար ինչ է ինքը փոխանցում իր թիմին և մարդկանց, ովքեր հետեւում են իրենց վարչապետին։ Այսպես՝

1. Նիկոլ- «գիտնական»

Եթե Ավրելիուսը համարվում էր ստոիցիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է համարվել Հայաստանում քաղաքականության մեջ նոր ուղղության՝ հայհոյաբանության (քֆուրոլոգիայի) հիմնադիր հայրը։ Պարոն Փաշինյանին պետք է արժանին մատուցել, նա որակապես նոր մակարդակի է հասցրել հայհոյանքը՝ թույլ տալով, որ այն դառնա մարդկանց արտահայտման հիմնական ձևը, մտնի մարդկանց ընտանիքներ, և իհարկե դառնա նոր իշխանության պահպանման գոյաբանական հիմքը: Սա այնքան լուրջ ձեռքբերում էր (անհասկանալի դիպվածով բացակայում էր վարչապետի 100 ձեռքբերումների շարքից), որ անգամ ներկայիս իշխանության ընդդիմախոսները վերցրեցին ու սկսեցին օգտագործել։ Վարչապետը կարող է հպարտանալ, որ այն գործնականում աշխատող գիտություն է, այնքան, որ նույնիսկ օգտագործվում է իր դեմ։ «ՀՀ-ում ինստիտուցիոնալ հայհոյաբանության հիմնադիր-հայր» եզրույթը հիրավի արժանի հավելում է կենսագրությանը։

2. Նիկոլ- «Հավասարակշռված/Խոհեմ»

Եթե Ավրելիուսը իր պապից ժառանգել էր անվրդովություն, իսկ ստոիկներից` սովորել կայունություն, ապա այն, ինչ կարող է Նիկոլ Փաշինյանը փոխանցել իր թիմակիցներին այն է, որ իր ցանկացած որոշում հեղհեղուկ է, չի ենթարկվում տրամաբանական և դիալեկտիկական որևէ կանոնի, այն կախված է նրա տրամադրությունից ու ցասման աստիճանից։ Եթե շատ նեղն ես, ապա կարող ես բղավել, ձեռքերդ այս ու այն կողմ տանել եւ արտաբերել Սաշիկ կամ Քոչարյան մոգական անունները՝ պարտադիր նախադասության մեջ օգտագործելով «հեղափոխություն», «թալանչի», «այլեւս երբեք» «նախկին» բառերը։
Ու վերջ՝ բոլորը կապրեն լավ, խնդիրներ էլ չեն լինի, իսկ աշխատավարձերն էլ կլինեն տասնյակ անգամ շատ։
Այդ հեղհեղուկությունն ու անհավասարակշռությունն է պատճառը, որ ավելի պարադոքսալ իշխանություն, քան սա է, չի եղել։
Մի կողմից այն ամենամերժող իշխանություն է։ Անցած տարվանից մերժում են Սերժին, հիմա մերժում են Հրայր Թովմասյանին, երբեմնի հերոս Վանեցյանին, կիսահերոս Օսիպյանին և բոլորին բոլորին։

Միևնույն ժամանակ այս իշխանությունը ամբողջովին հիմնված է նախկին իշխանության ներկայացուցիչների մասնագիտական ունակությունների վրա։ Կառավարության կազմին հպանցիկ հայացք նետելիս պարզ է դառնում, որ ամբողջական քաոս չի տիրում միայն այն ոլորտներում, որի պատասխանատուները նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներն են՝ Ատոմ Ջանջուղազյան, Տիգրան Խաչատրյան, Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան, Ֆելիքս Ցոլակյան, Արթուր Ջավադյան և այլք։( Արթուր Դավթյանին չեմ նշում, որովհետև ինքն ամբողջությամբ համապատասխանում է «նոր» իշխանության չափանիշներին): Բայց հոգ չէ, վարչապետը շուտով քայլ առ քայլ կհրաժարվի պրոֆեսիոնալներից և, օրինակ, Դավիթ Տոնոյանի փոխարեն կնշանակի մեկին, ով ընդամենը արագ քայլքից չի վախեցել, իսկ օրինակ Ջանջուղազյանի փոխարեն՝ ընդամենը բազմապատկման աղյուսակը իմացող մեկին։

2.1 Նիկոլ- «Թիմային»

Նիկոլ Փաշինյանը սովորեցնում է, որ ԲՈԼՈՐԻն կարելի է օգտագործել եւ դեն նետել՝ անկախ նրանից իրենք ովքեր են։ Ամուլսա՞րն է առջեւում, հոգ չէ՝ կա Տիգրան Ավինյան, որին կարելի է «զոհաբերել» ՝ գոնե հրապարակային դաշտում, կա՞ ՍԴ խնդիր, հոգ չէ՝ կա Արարատ Միրզոյան, որին կարելի է «զոհաբերել» հակասահմանադրական տեքստ արտասանելու պարտականություն վրան դնելով։ Եվ բազում-բազում պատգամավորներ, պաշտոնյաներ, որոնք օրը մի հոգեցունց միտք կարող է արտահայտեն ու զբաղեցնեն հանրությանը՝ խայտառակ անելով իրենք իրենց։ Եվ իհարկե կա «լուսավոր ընդդիմություն», որը առանձին իրական լուսավորներին հանած, իշխանության տրամաբանական շարունակությունն է, բայց վարչապետը նրանց էլ ըստ արժանվույն չի գնահատում, ինչքան էլ այդ մարդիկ իր համար «լուսավոր» նախագծեր են բերում ու «նախկինների» դեմ կռիվ տալիս։

3. Նիկոլ-«Ճշմարտախոս»

Եթե Ավրելիուսը իր կայսր եղբորից որդեգրել էր անսասան սեր դեպի ճշմարասիրություն եւ շիտակություն, ապա Փաշինյանը իր թիմակիցներին եւ քաղաքացիներին ամեն օր գործնական օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է ամեն օր ստել եւ լինել անպատասխանատու ցանկացած հայտարարությունում։ Իհարկե չկա որևէ իշխանություն, որ երբևէ չի ստել, սակայն Փաշինյանի ստի մշտական ուղեկիցներն են պարզունակությունը և, համոզմունքը, որ քո արտաբերած, որևէ միտք երբևէ չի ստուգվելու։ Դա է պատճառը, որ վարչապետի մոտ թյուր տպավորություն է, որ կարելի է մի բան խոսել Վաշինգտոնում ( եթե իհարկե հանդիպում տան), մեկ այլ բան՝ Բրյուսելում եւ տրամագծորեն հակառակը՝ Մոսկվայում։ Ու վստահ լինել, որ նրանց բոլորին էլ «կֆռռացնես» ու դե «հլը տեսնենք ինչ կլինի»։ Կամ, օրինակ, կարելի է 100 ձեռքբերումների մեջ ասել, որ նախորդ տարվա համեմատ Երեւանի բյուջեում նախատեսել են հավաքել 10 միլիարդ ավել գումար ու հերիք չի դա հավաքել են, մի բան էլ իրենք իրենց գերազանցել են ու հավաքել 2 միլիարդ ավել, բայց թքած ունենալ, որ նույն Երևանի կայքում իրենք գրել են, որ պլանավորել են ընդամենը 2.8 միլիարդ ավել հավաքել։
Մի կողմից ասել, որ դատարանները անկախ են, մյուս կողմից՝ դրանք շրջափակել, խրախուսել հրաչ-վաչեներին, աննաներին՝ դանիբեկյան և ոչ միայն, դանիելյանարմեններին, տարիներ շարունակ խոսել օլիգարխ- մոնոպոլիստներից, հիմա՝ դարձնել նրանց հիմնադրամին փող տվող խոշոր սեփականատեր։ Իսկ ես ու իմ պես շատերը իր ձեռամբ դառնանք «թալանչի» «նախկին ռեժիմից» և այլն։

Այսքանից հետո միայն մնում է հավատալ ու հուսալ, որ առաջիկա հաջորդ իշխանությունում չեն լինի այն մարդիկ, ում մենթորը եղել է Նիկոլ Փաշինյանը։

Հ.Գ. Օրերս պաշտոնի կարիք ունեցող մի նախկին պաշտպան հաշիվ էր արձանագրել՝ «Նիկոլ Փաշինյան։նախկիններ» տրամաբանության մեջ՝ ունակ չլինելով գիտակցել, որ իրական հաշիվը գնում է «Նիկոլ Փաշինյան։Հայաստան» տրամաբանությամբ։ Հաշիվն էլ 2։0՝ ի վնաս Հայաստանի։ Ամեն անգամ գոլ խփելով Հայաստանի դարպասը՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է ինքնագոլ, բայց ի տարբերություն ինքնագոլերի հեղինակների, դրանից հրճվանք է ապրում։

Հ.Գ.Գ. Չգիտեմ պաշտոնավարումից հետո Փաշինյանը Հեգել ու Կանտ կկարդա, թե ոչ, բայց հուսով եմ գոնե հիմա կկարդա Ռենե Դեկարտ, ով գոյության համար թիվ մեկ նախապայմանը համարում էր մտածելը, իսկ մտածելու համար՝ կասկածելը։ Սակայն հուսով եմ՝ նա երբեմն կասկածի տակ կդնի ոչ թե իր շրջապատի մարդկանց, այլ իր իսկ որոշումները՝ մտքում պահելով Էմիլ Ֆագեի՝ «Անձեռնհասության պաշտամունքը» աշխատանքում արտահայտած հայտնի միտքը, որ իմաստունը կասկածում է հաճախ, տգետը՝ երբեմն, մոլագարը՝ երբեք»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փորձագետը նշել է, թե ԱՄՆ-ում ովքեր են համարվում Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներըԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերինՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանRadarOnline․ Թոմ Քրուզը ծանր է տարել դստեր՝ իր ազգանունից հրաժարվելու որոշումըՇուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ)Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանը Ռուսաստանից 2,3 միլիարդ դոլարի ձուկ և ծովամթերք է գնելՆեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ)Ջանես Նազարյանը դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարահի առաջնության ոսկե մեդալակիրԱտամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասինԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետ
Ամենադիտված