Նիկոլ, սխալ կուպե ես նստել. Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իշխանությունը հենց նեղն է ընկնում, սկսում է երգել իր «ֆալշ» երգը թալանի ու թալանչիների մասին։
Հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին՝ Նիկոլը սկսում է կուլակաթափության, իսկ իրականում՝ քաղաքական ձերբակալությունների և ռեպրեսիաների նոր փուլ։
Անշուշտ, օրինախախտի տեղը բանտն է, բայց այդ դեպքում ամենամեծ օրինախախտը հենց ինքը՝ Նիկոլն է։
Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց վաղ թե ուշ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնելու դատարանի առջև՝ անմեղության կանխավարկածը մերժելու, Արցախի հերոսների դեմ քաղաքական հետապնդում ձեռնարկելու, իշխանությունը բռնազավթելու և դատարանները շրջափակելու հրամաններ տալու համար։
Հ.Գ. Նիկոլ, սխալ կուպե ես նստել։ Քո նեոբոլշևիկյան մեթոդներով չես կարող հետ պահել մեզ իզմեր չունեցող հակապետական ռեժիմի դեմ պայքարից։
Իսկ քո Կարթագենը անպայման պետք է կործանվի»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն