Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ դեպքի վայր մեկնած խումբը հայտնաբերել է որսորդական հրացանից կրակված 3 պարկուճ։ Կրակողի ինքնությունն արդեն պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերման ուղղությամբ։
Վանաձորում վիրավորված երիտասարդն ուղղաթիռով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ․ Վանաձոր ԲԿ-ի փոխտնօրեն
Հասարակություն
Վանաձորում վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը 12։20-ի սահմաններում բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր հոգեկան վիճակում, ինչպես նաև մարմնական տարբեր հատվածների թափանցիկ վնասվածքներով: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Հազրոյանը։
«Երիտասարդը ստացել է թափանցիկ վնասվածքներ։ Վնասվել են նրա փափուկ հյուսվածքները, ձախ աչքը, լյարդը, փայծախը, երիկամները»,- նշեց նա։
Երիտասարդը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ուղղաթիռով տեղափոխվել է Երևան․ «Տեղափոխվել է Էրեբունի ԲԿ։ Երտասարդը լուրջ հրազենային վնասվածքներ է ստացել»,- նշեց ԲԿ-ի փոխտնօրենը։
Նշենք, որ երիտասարդը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն