Վարչապետն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ավիահաղորդակցության բնագավառի զարգացումը մեր երկրում՝ հավելելով, որ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:
«Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկրում հնարավոր գործունեությանը և համագործակցության ուղղություններին, այդ թվում` ավիացիոն շուկայի հնարավորություններին:
Հանդիպման արդյունքներով վարչապետն առաջարկել է շարունակել քննարկումները ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատուների հետ՝ համագործակցության հնարավորությունները հստակեցնելու նպատակով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն