Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Պաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ Փաշինյան Խաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ Սրբազան 

Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. վարչապետն անցկացրել է խորհրդակցություն

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,խորհրդակցությանը ներկա են գտնվել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը և Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մեր խորհրդակցության նպատակը հետևյալն է. հաշվի առնելով նաև իրավապահ համակարգում տեղի ունեցած կադրային նշանակալի փոփոխությունները՝ ամփոփել կոռուպցիայի դեմ պայքարի վերջին ավելի քան 1 տարվա արդյունքները և այս հարցի կապակցությամբ կողմնորոշվել մեր հետագա անելիքների շուրջ:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք, և եթե կարելի է ասել, այս պրոցեսը ենթարկել ռեստարտի, որովհետև դա չափազանց կարևոր եմ համարում ոչ միայն նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելու առումով, այլև ես ուղղակի համոզված եմ, որ եթե մենք բավարար չափով սկզբունքային չլինենք այս հարցում՝ կոռուպցիան մի երևույթ է, որը նոր պայմաններին ադապտացվելու ձևերը կգտնի և փուլ-փուլ, կամաց-կամաց սողացող ձևով վերադառնալու հատկություններ կցուցաբերի:

Եվ ընդհանրապես, ուզում եմ արձանագրել, որովհետև դա սովորաբար հայտնի հանգամանքների բերումով այդպես էլ ընկալվում է, երբ ասում ենք կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ հասկանալի պատճառներով միշտ նկատի են առնվում նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, որ մենք այո՛, դա նկատի ունենք, բայց միայն դա նկատի չունենք և նույնքան կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարն այսօրվա իմաստով, այսօրվա պետական կառավարման համակարգի իմաստով:

Եվ ես հույս ունեմ, որ մենք այսօրվա քննարկումների արդյունքում նաև կապահովենք իրավապահ համակարգի փոխգործակցության լիարժեքությունը, որովհետև այս ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել նաև այս ոլորտում: Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար ունի մի քանի կարևոր նպատակ, դրանցից մեկի մասին ես արդեն ասացի, որը պրոֆիլակտիկ նպատակն է, որ մենք բացառենք կոռուպցիոն երևույթի վերարմատավորումը Հայաստանի պետական կառավարման համակարգում:

Երկրորդ ուղղությունը ևս շատ կարևոր է, որ պետությանը և ժողովրդին հասցված վնասները վերականգնվեն: Իհարկե, մեկ տարի 4-5 ամիսների տվյալներով մոտավորապես 51 մլրդ դրամ արդեն վերականգնել ենք, որը սկզբունքորեն փոքր գումար չէ, բայց, ըստ էության, նաև այն տեղեկատվությունը, որ մենք ունենք և գեներացրել ենք, ձևավորել ենք, մեզ հիմք է տալիս ասելու, որ իրականում այստեղ շատ ավելի մեծ անելիք կա:

Հաջորդ կարևոր ուղղությունը Հայաստանում, ի վերջո, այս առումով նաև կարգ ու կանոն հաստատելու անհրաժեշտությունն է: Քանի որ գիտեմ, որ հարակից մեկնաբանություններ են լինելու, մեր այս գործողությունները միևնույն ժամանակ չպետք է որևէ կերպ լինեն կամ ընկալվեն որպես ռեպրեսիաների գործընթաց: Սա նույնպես շատ կարևոր է: Ողջ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ Հայաստանի ժողովրդավարական, իրավական պետություն լինելու իմիջը որևէ կերպ չվնասվի և հակառակը, ամեն մի նման գործողություն և ամեն շարժում այդ ուղղությամբ ավելի ուժեղացնի մեր երկրի ոչ միայն իմիջը, այլև այդպիսին լինելու իրականությունը»:

Այնուհետև քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետԼավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասինԻմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածուՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անուններըԱնակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուReuters. Իրանը մերժում է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման Օմանի ծրագիրը
Ամենադիտված