Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը
Այլ
Անվանի հայ լուսանկարիչ, լրագրող Արա Գյուլերի (Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով) լուսանկարների ցուցահանդեսը բացվելու է Նյու Յորքում:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ցուցահանդեսում ներկայացվելու է Գյուլերի լուսանկարների այն շարքը, որտեղ պատկերված է 1950-ական թվականների Ստամբուլը:
Հայտնի է, որ Նյու Յորքից հետո ցուցահանդեսի հաջորդ կանգառը լինելու է Հռոմը:
Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ, Արա Գյուլերի թանգարանի, արխիվի և ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցության շրջանակներում արվեստագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի կարևոր քաղաքներում: Լոնդոնից, Փարիզից և Կիոտոյից հետո չորրորդ կանգառը Նյու Յորքն է:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը