Հովհաննես Բաչկովը` բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բաչկովը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Դևիս Քեյշոունի հետ և զիջեց 1:4 հաշվով: Գյումրեցի մարզիկը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն