Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Պաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ Փաշինյան Խաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ Սրբազան 

Վարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և հետագա անելիքները

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Վարչապետը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Մենք հավաքվել ենք քննարկելու ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և առաջիկա անելիքները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ կապված էլ նորություններ ունենք, մյուս տարվա հետ կապված էլ հայտարարություններ ենք արել ու նաև նորից հասկանանք՝ այս տարվա մասով ուր ենք հասել: Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան: Մենք վաղուց ասել ենք, որ դա պետք է բացառվի, այսինքն՝ որակական չափանիշների հարցում որևէ կոմպրոմիս չի կարող լինել»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը զեկուցել է միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրերի՝ ՀՀ պետական բյուջեի շրջանակում հիմնանորոգման ծրագրի, ՀՀ պետական բյուջեի շրջանակում միջին նորոգման ծրագրի, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի, Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման ծրագրի, Բագրատաշենի անցակետի կամուրջի շինարարության ծրագրի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքի մասին: Նրա խոսքով՝ նախորդ տարի 2019 թ. պետբյուջեի պլանավորման շրջանակում ի սկզբանե նախանշված է եղել 164 կմ ճանապարհի շինարարություն՝ 33.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, այժմ 2019 թ. համար նախանշված է նոր ցուցանիշ՝ առնվազն 330 կմ ճանապարհի շինարարություն 47.3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Այս պահի դրությամբ կատարողականը կազմում է 12.9 մլրդ ՀՀ դրամ, 310 կմ վրա աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններով: Այս տարվա շրջանակում կնքված պայմանագրերը ներառել են 400 կմ, որից առնվազն 330 կմ-ը ավարտին կհասցվի այս տարի, մնացածը կփոխանցվի մյուս տարի, այսինքն՝ հաջորդ տարին սկսվելու է մոտ 70 կմ ճանապարհաշինության համար կնքված պայմանագրերով: Ներգրավված է 27 կապալառու կազմակերպություն, 3 ծրագրերի՝ հիմնանորոգման, միջին նորոգման և կենսական նշանակության ճանապարհների շինարարության ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 29.5 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակում 5.4 մլրդ ՀՀ դրամ տնտեսում է եղել։ Այս տարի շատ կապալառուներ ձեռք են բերել և շարունակում են ձեռք բերել նոր տեխնիկա, ինչպես նաև ասֆալտբետոնի մեջ կիրառվել է մեծ ծավալով հանքային փոշի, ինչը ընդհանուր առմամբ նպաստում է ճանապարհների որակի բարձրացմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ եղանակային պայմանները և մնացորդային ծավալները համադրելի են, և նախատեսված ծավալները մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն: Տեղեկատվություն է ներկայացվել նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի վերաբերյալ. նշվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհաշինական աշխատանքները, Տրանշ 4 (Արտաշատ-Ագարակ) և Տրանշ 5 ճանապարհահատվածների մասով (Գյումրիի շրջանցում և Գյումրի-Բավրա) արդեն առկա են նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թ. նախանշվող ճանապարհաշինության ծավալներին և այդ ուղղությամբ անելիքներին, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում հետագա աշխատանքներին, ինչպես նաև ճանապարհների որակական չափանիշներին, շինարարական աշխատանքների լոտերի չափերին, ճանապարհաշինության ոլորտում կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետԼավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասինԻմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածուՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անուններըԱնակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուReuters. Իրանը մերժում է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման Օմանի ծրագիրը
Ամենադիտված