Ամուլսարի շահագործման որոշումն արդեն կա․ Անի Սամսոնյան
Քաղաքական
ՍԴ-ի, Հրայր Թովմասյանի, ինչպես նաև Ամուլսարի շահագործման մասին ԱԺ ճեպազրույցների սրահում այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը:
«Հիմա իրավիճակ է ստեղծվել, որ իշխանությունն ընկել է իր լարած ծուղակը։ Ստեղծել է արհեստական ճգնաժամ և հիմա ամբողջ ուժերով պայքարում է այդ արհեստական ճգնաժամի դեմ։ Մենք սրա մասին բազմիցս խոսել ենք ու ասել, որ ՍԴ-ում ճգնաժամ չենք տեսնում»,- ասաց նա։
Իսկ ջերմուկցիների ռեակցիան՝ դասադուլներն ու գործադուլները, ավտոերթերը, Սամսոնյանը համարում է բնական։ Ըստ պատգամավորի՝ դրանք հնչած հայտարարությունների ու իրադարձություններին համարժեք քայլեր են։
«Իմ ընկալմամբ, թե՛ իշխող խմբակցության անդամների պահվածքը, թե՛ վարչապետի հայտարարությունները հանգում են նրան, որ Ամուլսարի շահագործման որոշումն արդեն կա։ Հարցն այն է, թե այդ որոշումն ինչպես մատուցել ժողովրդին, ու նաև ինչպես բացատրել ժողովրդին, որ ճանապարհները բացեն։ Դա շատ դժվար կլինի»,- նշեց Սամսոնյանը։
Ըստ պատգանմավորի՝ իրենք բազմիցս խոսել են ջերմուկցիների հետ ու հստակ գիտեն, որ բնակիչները հեշտ զիջումների չեն գնա․ «Նրանց մոտեցումը հարցին շատ կարծր է։ Նրանք պայքարում են իրենց կյանքի և առողջության համար։ Հետևաբար, այս պահին, որևէ փաստարկ, հակափաստարկ նրանց հետաքրքիր չէ։ Իրենք գտնում, որ իրենք պետք է պայքարեն իրենց առողջության համար։ Իսկ սա արդեն քաղաքացիական անհնազանդություն է»,- ասում է պատգամավորը։
«Այս շարժումից քաղաքական դիվիդենտներ քաղելու միտում չունենք։ Բայց միևնույն ժամանակ մեզ համար շատ կարևոր է, որ, ամեն դեպքում, հաշվի առնվի ժողովրդի, հասարակության կարծիքը։ Պատրաստ ենք լինել ջերմուկցիների կողքին»,- իր խոսքն ամփոփելով՝ ասաց Սամսոնյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն