Արոնյանը ոչ-ոքի ավարտեց գավաթի խաղարկության 4-րդ տուրի 1-ին պարտիան
Սպորտ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շախմատի գավաթի խաղարկության 4-րդ տուրում արագորեն ոչ-ոքի գրանցեց:
Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ տուրում Արոնյանը մրցեց Վիետնամից Լե Քուանգ Լիեմի հետ: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավոր: Եվս մեկ դասական պարտիա կանցկացնեն սեպտեմբերի 21-ին:
Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն